Հունիս 26, 2024 15:50 Asia/Tehran
  • Մինչև տարեվերջ կապահովվի Իրանի 10 հազար գյուղերի ջրամատակարարումը/ Իրանը խմելու ջրի կառավարման ոլորտում առաջինն է աշխարհում։

Իրանի խմելու ջրի և կեղտաջրերի «Աբֆա» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կապահովվի Իրանի 10 հազար գյուղերի ջրամատակարարումը։

Աշխարհում տեղումների քանակը 800-ից 850 մմ է, Ասիայում՝ 600-ից 650 մմ, իսկ Իրանում՝ 200-ից 250 մմ։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ Հաշեմ Ամինին ասել է. «Մինչ օրս Իրանի 10 հազար գյուղերից 5700 գյուղերի ջրամատակարարումն ավարտվել է։ Այս պահին խմելու ջրից օգտվող գյուղերի ցուցանիշը կազմում է 87 տոկոս։ Ճիշտ պլանավորման արդյունքում, Իրանում ջրամատակարարման հետ կապված լուրջ մտահոգությունններ չկան»։ 

Նա նշել է, որ Իրանի էներգետիկայի նախարարությունը 2023 թվականի հոկտեմբերի սկզբից  ծրագրել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ ամառն իրանցիներն անցկացնեն առանց ջրամատայկարարման ընդհատումների։ 

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն, աշխարհում քաղաքային և գյուղական բնակավայրերում և տարածաշրջանում խմելու ջրի հասանելիության առումով Իրանն առաջին տեղում է։ 

Իրանում քաղաքային և գյուղական խմելու ջրի հասանելիության տոկոսը կազմում է համապատասխանաբար 99,83% և 82%։ Նույն ցուցանիշներն աշխարհում կազմում են 85,7 և 59,6 տոկոս, իսկ Արևմտյան Ասիայի երկրներում՝ 83,2 և 69,5 տոկոս։