Հունիս 26, 2024 16:23 Asia/Tehran
  • Իրանում նավթի արդյունահանումը հասնում է օրական 4 միլիոն բարելի
    Իրանում նավթի արդյունահանումը հասնում է օրական 4 միլիոն բարելի

Իրանի նավթի արտահանման արժեքը, 2019 և 2020 թվականներին 10 միլիարդ դոլարից, հասել է տարեկան ավելի քան 36 միլիարդ դոլարի՝ չնայած արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ուժեղացմանը:

Ըստ ParsToday-ի՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին կառավարության նիստի շրջանակում ասել է. «Մինչև 2025 թվականի մարտի 20-ը (իրանական 1403 թվականի ավարտը) Իրանի նավթի արդյունահանման հզորությունը 3,6 միլիոն բարելից կհասնի 4 միլիոն բարելի»։

Օջիի խոսքերով՝ Իրանի նավթի արտահանումն աճել է 2,5 անգամ՝ երկրի դեմ Արեւմուտքի խստացված պատժամիջոցների պայմաններում։

Օջին հավելել է նաեւ, որ այս տարի Իրանի գազի արդյունահանումը կավելանա 34 միլիոն խորանարդ մետրով։

Անդրադառնալով վերջին երեք տարում երկրի նավթի և գազի բաշխման ցանցում երեք կիբեր և ահաբեկչական հարձակումներին՝ Իրանի նավթի նախարարն ասել է. «Չնայած առկա անհաշվեկշռության որոշակի դեպքերին, այդ խնդիրները երբեք չեն կարողացել վտանգել Իրանի էներգետիկ անվտանգությունը»։

Իրանի 13-րդ շրջանի կառավարությունում նավթի նախարարությունը ավելի քան 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Իրանի նավթի ու գազի համատեղ ու անկախ հանքավայրերի զարգացման համար։