Հունիս 29, 2024 08:56 Asia/Tehran
  • Ֆրանսիան Հայաստանին կփոխանցի CAESAR-ի պահեստամասեր և 155 մմ տրամաչափի զինամթերք.  Forces Operations Blog

Հայաստանը դարձել է CAESAR հրետանային համակարգերի թվով  տասներորդ պատվիրատուն։ Համապատասխան որոշման մասին Eurosatory պաշտպանական ցուցահանդեսին այցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայաստանը ձեռք կբերի 36 ինքնագնաց հրետանային համակարգ, ինչը բավարար է երկու հրետանային գումարտակի զինելու համար։ Բացի դրանից, KNDS ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր է կնքել։ Ըստ Forces Operations Blog-ի՝ պահեստամասերից բացի, պայմանագիրը 155 մմ տրամաչափի զինամթերքի խմբաքանակի մատակարարում է ներառում։  

Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին հաշվի առնելով այս սարքավորման արդյունավետությունը և 2024 թվականին Nexter-ի նոր արտադրական հնարավորությունները մի քանի սենատորներ խորհուրդ տվեցին, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ դիտարկվի: