Հունիս 29, 2024 09:39 Asia/Tehran
  • Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը՝ Լավրովի ու Բաղերիի հեռախոսազրույցի առանցքում 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին կարևորել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցում, անդրադառնալով Իրան-Ռուսաստան համագործակցության ընթացքին, հատկապես՝ Ռուսաստանից Իրանի գազի փոխադրման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, Բաղերին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ։
Նշելով, որ Լիբանանի Դիմադրությունը պատրաստ է դիմակայել Սիոնիստական ռեժիմի ագրեսիային, Բաղերին կարևորել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կանխելը, հավելելով, որ դա կարևոր է տարածաշրջանի ու միջազգային կայունության համար, քանի որ հակամարտությունը կարող է տարածվել։ 
Անդրադառնալով հունիս ամսին ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահության ընթացքում Ռուսաստանի կողմից Պաղեստինի և Գազայում սիոնիստների հանցագործությունների հարցը բարձրացնելու Մոսկվայի քայլին, Բաղերին նշել է, որ Իրանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով մասնակցել համապատասխան հանդիպումներին։ 
ՌԴ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և հավելել, որ Իրանի հետ կապված հարցերի առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների օրակարգում է։ 
Նշելով, որ Ռուսաստանը մտահոգված է Գազայի պատերազմի ընդլայնմամբ ու Լիբանանի վրա սիոնիստների հարձակման հավանականության կապակցությամբ, Լավորվն ասել է․ «Մոսկվան ձգտում է կանխել դա և այդ հարցում բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն»։   
Իրանը և Ռուսաստանը նույն դիրքորոշումն ունեն տնտեսական, ռազմական և անվտանգության, տարածաշրջանային և միջազգային հարցերի վերբերյալ, այդ թվում՝ ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը։
Վերջին տարիներին դա եղել է երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկը։

Պիտակ