Հունիս 26, 2024 16:46 Asia/Tehran
  • Թուրքիա. Կիպրոսը օպերատիվ բազա է դարձել Գազայի դեմ

Թուրքիայի արտգործնախարարը նախազգուշացրել է Կիպրոսին՝ կոչ անելով այս երկրին զերծ մնալ Իսրայելի հետ ռազմական և հետախուզական համագործակցությունից։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի օրը, նշելով, որ Կիպրոսը դարձել է Գազայի դեմ օպերատիվ բազա, ասել է. «Եթե ​​Արեւմտյան Ասիայի ճգնաժամերում պատերազմի կողմ դառնաս, ապա դրա կրակը քեզ էլ կկլանի»։  Ըստ ParsToday-ի՝ Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան ի սկզբանե անհրաժեշտ նախազգուշացումները տվել է Եվրոպայի և Կիպրոսի իշխանություններին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Կիպրոսում զինման լուրջ գործընթաց է ընթանում, և դրա դեմը պետք է առնել, որպեսզի ոչինչ չհասնի Արևմտյան Ասիա։

Թուրքիան չի ճանաչում Եվրամիության անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետությունը։

Թուրքիայի արտգործնախարարի նախազգուշացումը Կիպրոսին հնչել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի՝ Իսրայելի և Կիպրոսի համագործակցության վերաբերյալ հայտարարություններից մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Անցյալ չորեքշաբթի Սեյեդ Հասան Նասրալլահը նախազգուշացրեց Կիպրոսին Իսրայելի հետ համագործակցության պատճառով և ասաց.

«Մենք նախազգուշացնում ենք Կիպրոսի կառավարությանը, որ եթե նա բացի իր օդանավակայաններն ու ռազմաբազաները Իսրայելի առաջ՝ Լիբանանը թիրախավորելու համար, նա պատերազմի մաս կլինի: Մենք կշարունակենք մեր համերաշխությունը, աջակցությունն ու օգնությունը Գազայի նկատմամբ և պատրաստ ենք բոլոր հնարավոր դեպքերի, և ոչինչ մեզ չի խանգարի կատարել այս պարտականությունը»։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը նոր զանգվածային սպանություն է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին` Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։

Իսրայելի ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ հողը տիրանալու նպատակով: