Հունիս 26, 2024 18:04 Asia/Tehran
  • Սեփական ժողովրդին վիրավորելու իրավունք ո՞վ է տվել. Զախարովան պատասխանել է Գրիգորյանին

Ռուս դիվանագետը Արմեն Գրիգորյանին մեղադրել է հայ ժողովրդի սխրանքը զրոյացնելու համար։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սեփական ժողովրդի նկատմամբ վիրավորանք է համարել ։

Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրել է Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթություն ունենալու։

«Լինելով իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիներն իրենց արյամբ պաշտպանել են իրենց տարածքը։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար էին իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրանք էր կոչվում ։ Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ իր համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան նվաստացուցիչ կերպով։

 

Պիտակ