Մայիս 27, 2024 10:09 Asia/Tehran
  • Ստամբուլի համալսարանի պատմության պրոֆեսոր. Սիոնիզմը շահագործել հրեական կրոնը

Ստամբուլի համալսարանի պատմության պրոֆեսոր և լրագրող Իսլամ Օզքանն ԻՔՆԱ գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով կրոնների պատմության մեջ Երուսաղեմի և Պաղեստինի կարևորությանն ասել է․ «Շատ կարևոր է ծանոթանալ Երուսաղեմի պատմությանը։

Այն հիշատակվում է կրոնների պատմության մեջ և Սուրբ գրքերում։Հղում անելով երկու հազար տարվա պատմությանն իսրայելցիներն իրենց համարում են Պաղեստինի տերը։ Թեև այսօր որոշ սիոնիստներ չեն ընդունում այդ պատմությունը և Իսրայելի ռեժիմի ծնունդը համարում են հանցագործությունների և բռնազավթման արդյունք, ցավոք, մյուս կողմից ընդունելով ռեժիմի օկուպացիան, նրանք ասում են, որ Իսրայելն ունի կյանքի իրավունք, ինչպես ցանկացած ապօրինի երեխա։ Եվ այդպիսով նրանք արդարացնում են տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը»։

Պրոֆեսորը հավելել է․ «Պաղեստինը հրեաների ու մուսուլմանների միջև կրոնական խնդիր չէ, որպեսզի ուսումնասիրվի կրոնների պատմության տեսանկյունից։ Այսօր Պաղեստինի հարցը քաղաքական է և վերաբերվում է հողերի յուրացմանը։ Սակայն օկուպանտները փորձում են դա բնորոշել որպես կրոնական խնդիր և նշում, որ Պաղեստինն Աստծո կողմից հրեաներին խոստացված երկիրն է»։

Պատասխանելով այն հարցին, թե.«Ինչպե՞ս պետք է վերլուծել ու սահմանել Պաղեստինի հարցը մարդու իրավունքների և արդարադատության տեսանկյունից», Իսլամ Օզքանն ասել է․ «Իրավական տեսակետից Պաղեստինի հողն անօրինական կերպով օկուպացված է։ Մարդկային արդարության առումով Պաղեստինի իրական բնակիչները կորցրել են այդ հողում ապրելու իրենց իրավունքը, իսկ զավթիչներն այդ հողը հայտարարել են որպես իրենց հայրենիք։ Դա հակասում է մարդկային արդարության սկզբունքին»։

Նա նշել է․ «Եթե հարցին ավելի մարդկայնորեն նայենք, պետք է ասենք հետևյալը՝ մենք չենք ասում, որ Երուսաղեմը պատկանում է մուսուլմաններին, մենք ասում ենք, որ այն պատկանում է պաղեստինցիներին, լինեն նրանք մուսուլման, հրեա, թե քրիստոնյա։ Երուսաղեմը մերն է։ Եթե այսօր օկուպանտները հեռանան այս տարածքից, ինչպես օսմանյան ժամանակաշրջանում, ապա հրեաներն իրավունք կունենան ապրելու Երուսաղեմում, և յուրաքանչյուր կրոնի հետևորդ կարող է իրականացնել իր երկրպագությունը։

Ինչպես ՀԱՄԱՍ-ն է հայտարարում․ «Երուսաղեմը մերն է։ Քաղաքի եկեղեցիները, սինագոգներն ու մզկիթները մեզ համար են»։Երուսաղեմը պատկանում է այդ պաղեստինցիներին, լինեն նրանք մուսուլման, հրեա կամ քրիստոնյա: Երբ մենք ազատագրենք Պաղեստինը, տարբեր կրոնների հետևորդները կկարողանան ազատորեն իրականացնել իրենց կրոնական ծեսերը, և ոչ ոք իրավունք չի ունենա միջամտել նրանց կրոնի և հավատքի ազատությանը»:Օզքանը նշել է․ «Այլ կերպ ասած, Պաղեստինի հարցը հուզում է բոլոր ազատատենչներին ու մարդասերներին»։

Անդրադառնալով հրեականության վերաբերյալ սիոնիստների տեսակետին, պրոֆեսորն ասել է․ «Լավագույն պատասխանը, որ կարող եմ տալ այս հարցին, այն է, որ իրականում սիոնիստները շահագործում են կրոնը: Նրանք հրեական կրոնը որպես միջոց են օգտագործել։ Քանի որ սիոնիզմի ձևավորման սկզբում դրա առաջնորդներն ու հիմնադիրները հիմնականում աթեիստներ էին, ագնոստիկներ կամ դեիստներ և չէին հավատում որևէ կրոնի:Սակայն այսօր սիոնիստները մեջբերումներ են անում Թորայից կամ հղում անում Թալմուդին։ Դա վկայում է, որ սիոնսիտները չարաշահում են հրեականությունը։ Նրանք ձգտում են ռասայական գերակայության: Այսինքն՝ սիոնիզմը ֆաշիստական գաղափարախոսություն է, որը շահագործել է հուդայականությունը»։ Պատասխանելով սուրբ Ղուրանում հրեաների մասին տեսակետի մասին լրագրողի հարցին, Իսլամ Օզքանն ասել է. «Ղուրանը չի դատապարտում հրեաներին ռասայի պատճառով, այլ քննադատում է՝ շարիաթից հեռանալու և երկրի վրա անբարոյականություն տարածելու համար»։