Մայիս 26, 2024 17:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Գործողություն դարի ոճրագործի դեմ․  Հայացք Եվրոպայի և Լատինական Ամերիկայի որոշ կարևոր իրադարձություններին

Իսպանիայի արտաքին գործերի նախարարը «X» սոցիալական ցանցում գրել է. -Միջազգային դատարանի կողմից որոշված ​​կանխարգելիչ միջոցները, ներառյալ այն, որ Իսրայելի ռեժիմը պետք է դադարեցնի ռազմական ներխուժումը Ռաֆահ, պարտադիր են և կիրառելի։

Իսրայելի հետ Կոլումբիայի հարաբերությունների դադարեցումը, Իսրայելի հետ Իսպանիայի հարաբերությունների մթագնումը, Դանիայի պահանջը Սիոնիստական ​​ռեժիմից՝ դադարեցնելու հարձակումները պաղեստինցիների դեմ, և Եվրամիության արտաքին քաղաքականության պաշտոնյայի շեշտադրումը Արդարադատության միջազգային դատարանի վճռի վավերականության վրա, Եվրոպայի եւ Լիտինական Ամերիկայի կարևորագույն լուրերն էին Պաղեստինի մասին։

Կոլումբիա. Մենք խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Ժիլբերտո Մորիոն Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է.
-Կոլումբիան խզել է հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ, քանի որ այս ռեժիմը չի հարգել միջազգային մարդասիրական օրենքները և խախտել է դրանք։
Ավելին, մենք պահանջում ենք, որ Իսրայելը հավատարիմ մնա միջազգային բանաձևերին և կատարի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը և ձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Բրազիլիա. Մենք չենք լռելու Իսրայելի ագրեսիայի դեմ

CNN-ի կայքը հայտնել է նաև, որ Բրազիլիայի նախագահ «Լուլա դա Սիլվան» հայտարարել է, որ այս երկիրը չի կարող լռել Գազայում Իսրայելի շեղումների դեմ։ Նա ասաց. «Ես ուզում եմ համերաշխություն խնդրել այն կանանց և երեխաների համար, ովքեր շարունակում են մահանալ Պաղեստինում՝ Իսրայելի կառավարության անպատասխանատվության պատճառով։

Իսպանիայի և Իսրայելի հարաբերությունները մթագնում են

Ըստ Guardian օրաթերթի, Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը Գազայի պատերազմը որակել է որպես պաղեստինյան ժողովրդի ցեղասպանություն և ասել, որ Իսրայելի և Իսպանիայի հարաբերությունները վատթարացել են Պաղեստինի պետությունը ճանաչելու Մադրիդի որոշումից հետո։ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը նույնպես X սոցիալական ցանցում գրել է. -Արդարադատության միջազգային դատարանի կողմից որոշված ​​կանխարգելիչ միջոցները, ներառյալ այն, որ Իսրայելի ռեժիմը պետք է դադարեցնի ռազմական ներխուժումը Ռաֆահ, պարտադիր են և կիրառելի, և Իսրայելը պետք է հետևի դրանց. Դա վերաբերում է նաև հրադադարի հաստատմանը, գերիների ազատմանը և Գազայում մարդասիրական օգնության հասանելիությանը։

Դանիա. Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ պետք է դադարեցվեն

Ըստ «Անատոլու» գործակալության՝ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը նույնպես ասել է. «Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն՝ մենք պետք է անհապաղ դադարեցնենք Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա և հաստատենք հրադադար։ Սիոնիստական ​​ռեժիմը պետք է կատարի այս որոշումը»։

Եվրամիության աշխատակիցների բողոքի նամակը

Միևնույն ժամանակ, Guardian թերթը գրում է. Եվրամիության ավելի քան 200 աշխատակիցներ միության երեք ղեկավարներին ուղղված բողոքի նամակում մտահոգիչ են համարել դաշինքի անտարբերությունը Գազայում հումանիտար ճգնաժամի նկատմամբ և նշել են, որ դա հակասում է Բրյուսելի հիմնարար արժեքներին: .

Իտալիա. UNRWA-ին օգնությունը վերսկսվում է

Ըստ Reuters-ի՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ հանդիպման ժամանակ նույնպես հայտարարել է, որ Իտալիան կվերսկսի իր աջակցությունը Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությանը (UNRWA)՝ հատկացնելով 35 միլիոն եվրո։

Բյուրել. Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր է

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը X սոցիալական ցանցում հրապարակած իր ուղերձում գրել է. -Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հրամանները պարտադիր են և պետք է ամբողջությամբ և արդյունավետ կերպով իրականացվեն։