Մայիս 26, 2024 19:34 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ պատուհասած աղետի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկեղծորեն ապրումակցում է հայ ժողովրդին, նրան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ:

Ինչպես նշված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման նպատակով ստեղծված  շտաբի հետ և անհրաժեշտության դեպքում  պատրաստ են ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

«Մենք անկեղծորեն ապրումակցում ենք եղբայրական հայ ժողովրդին՝ հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ մայիսի 26-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանն է հանձնել որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական շարժիչային պոմպեր։ Բացի այդ՝ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների վերացման համար ներգրավված է կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 միավոր տեխնիկա։

Զախարովան տեղեկացրել է, որ Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ փոխհամագործակցության և տուժածների շրջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու համար:

 

Պիտակ