Մայիս 26, 2024 18:19 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Իսլամական Հանրապետության ամուր արմատները կանխում են ցանկացած խափանման առաջացումը

Նշելով, որ Իսլամական Իրանում ամուր արմատները թույլ չեն տալիս երկրում խափանումներ առաջանան, Իրանի պաշտպանության նախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետության համակարգն այնպես հզոր ու ամուր է, որ դիմակայում է ցանկացած միջադեպի:

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադռեզա Ղարայի Աշտիանին նահատակ նախագահի և նրա ուղեկիցների հիշատակի արարողության շրջանակում Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրատարակման գրասենյակի տեղեկատվական բազային տված հարցազրույցում ասել է, որ Իրանի իսլամական համակարգը ամուր կառցվածք է, և Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի ներկայությունն այս կառույցի հիմքում երաշխավորում է դրա պահպանությունը։
Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության համակարգն այնպես հզոր ու ամուր է, որ դիմակայում է ցանկացած միջադեպի, քանի որ դրա արմատները ամուր են իսլամական հեղափոխության շնորհիվ։

Հայտարարելով, որ այս ուժը երբեք չի խոնարհվել թշնամու առաջ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Թանգսիրին ասել է, որ եթե համաշխարհային կայսերապաշտությունը սխալվի, ապա կբախվի կոշտ պատասխանի։