Մայիս 26, 2024 09:58 Asia/Tehran
  • Նոր Կալեդոնիայի բնակիչները վախենում են  պաղեստինցիների ճակատագրին արժանանալուց

Ֆրանսիայի կլառավարության կողմից քվեարկության մասին օրենքում փոփոխությունների հաստատումից հետո, Նոր Կալեդոնիայիում բարձրացել է բողոքի աննախադեպ ալիք, որի ընթացքում գրանցվել են 1980-ական թվականներից հետո ամենամահաբեր բախումները։ Բողոքի ցուցյերի ընթացքում բացահայտվեցին Նոր Կալեդոնիայում բնիկների, գաղութատերերի ժառանգների և եկվորների միջև առկա տարաձայնությունները։

Կառավարության ընդունած նոր որոշման համաձայն, քվեարկության իրավունք են ստանում նաև այն ֆրանսիացիներն, ովքեր Նոր Կալեդոնիայում ապրել են 10 և ավելի տարի։

Իսկ որտե՞ղ է գտնվում Նոր Կալեդոնիան 

Նոր Կալեդոնիան Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում Ֆրանսիայի կողմից վերահսկվող կղզի է, հարուստ բնական պաշարներով և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Խաղաղ օվկիանոսում Փարիզի ազդեցությունը մեծացնելու ծրագրի առանցքը:
Կղզին ունի 300 հազարից ավելի բնակիչ և տեղակայված է Ավստրալիայի ու Ֆիջիի միջև։ Այն Ֆրանսիայի ամենախոշոր անդրծովյան տարածքն է և խաղաղօվկիանոսյան տերություն դառնալու՝ Ֆրանսիայի հավակնության կարևոր գործոնը։ Սակայն տեղացիները դժգոհ են Ֆրանսիայի գաղութատիրությունից և ցանկանում են փոխել իրենց երկրի կարգավիճակը։ 
1853թ Նոր Կալեդոնիան գրավելուց հետո, Ֆրանսիան այն բնակեցրեց իր քաղաքացիներով։ Ուստի Ֆրանսիայից անկախանալու տրամադրություններն այստեղ վաղուց են սկիզբ առել։ 
 

Ինչու՞ է Նոր Կալեդոնիան կարևոր Ֆրանսիայի համար:

Աֆրիկյան գաղութներում իր ազդեցությունը կորցնելուն զուգահեռ, Ֆրանսիան հասկացավ, որ այն կարող է պահպանել Նոր Կալեդոնիայի միջոցով։
Փարիզը ճանաչում է ֆրանսիական ընկերությունների շահերը տարածաշրջանում ուժեղ ներկայություն պահպանելու, ինչպես նաև կարևոր նավային գծերի հասանելիության հարցում։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան իրեն համարում է հավասարակշռող ուժ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը կարգավորելու հարցում, հատկապես Թայվանի և Հարավչինական ծովի շուրջ տարաձայնությունների ֆոնին: Իսկ տարածաշրջանում մշտական ռազմական ներկայությամբ Ֆրանսիան կարող է արագ արձագանքել ծովային լուրջ հակամարտության դեպքում։

Պոլինեզիան, Ուոլիսը, Ֆոտոնան և Կլիպերտոնը Ֆրանսիայի կողմից վերահսկվող մյուս տարածքներն են, որ գտնվում են Խաղաղ օվկիանոսում։ Իսկ Մայոտն ու Ռեյունիոնը գտնվում են Հնդկական օվկիանոսում։ Այս տարածքներում ապրում է 1,65 միլիոն մարդ։

Նոր Կալեդոնիայի ժողովուրդը բողոքում է Ֆրանսիայի էքսպանսիոնիզմի դեմ և բողոքի ալիքը գնալով մեծանում է։  Անկախություն ձգտողների և Ֆրանսիայից կախվածության մեջ մնալու կողմնակիցների միջև տարաձայնությունները շարունակվում են տասնամյակներ։ 

Ֆրանսիայի կառավարության հաստատած նոր օրենքի նպատակը Նոր Կալեդոնիայի նահանգային ընտրություններում ընտրողների թվի ավելացումն էր, ինչին անկախության կողմնակիցները դեմ են։ 
Համալսարանի  սոցիոլոգիայի  դասախոսն ասում է․ «Առկա է ընդհանուր զայրույթ և անարդարության զգացում։ Միաժամանակ կա նաև մտահոգություն, որ բնիկները կանհետանան»։ 

Նոր Կալեդոնիայում ցույցերի առաջնորդներից մեկը նշում է, որ բռնության այս ալիքը պատասխան է այն բռնությանը, որը պարտադրվել է բնակիչներին՝ գաղութատիրության ժամանակներից սկսած։ 
Նոր Կալեդոնիայի երիտասարդների համար գաղութատիրությունն անցյալում չէ։ Նրանք Ֆրանսիային են մեղադրում իրենց կորցրած հնարավորությունների համար։ 

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի գաղութ դարձավ 1860թ․։ Բողոքի ցույցերը սկսվեցին արդեն 1878 թվականից։ Բողոքի ցույցերի ժամանակ զոհվեց 800 հոգի, տեղահան եղան հազարավոր ուրիշներ։ Իսկ որոշ բնիկ ցեղեր ընդհանրապես անհետացան քարտեզից։ 

Ֆրանսիան մշտապես խոստացել է Նոր Կալեդոնիային ինքնիշխանություն շնորհել և կղզու բնակիչները մշտապես բողոքի ցույցերի միջոցով պահանջել  են կատարել խոստումը։ 

1998 թվականին Ֆրանսիան Նոր Կալեդոնիայի հետ ստորագրեց համաձայնագիր՝ ապագաղութացման 20-ամյա գործընթաց սկսելու մասին։ 

Եվ այսօր,  նիկելով հարուստ Նոր Կալեդոնիան, որը կարող էր լինել ֆրանսիական Էլդորադո,  Փարիզի համար վերածվել է ժամային ռումբի։ Նոր Կալեդոնիան ունի նիկելի համաշխարհային պաշարների 30%-ը։ Նիկելը կարևոր բաղադրիչ է չժանգոտվող պողպատի, ինչպես նաև էլեկտրոնային սարքերում օգտագործվող մարտկոցների արտադրության ոլորտում։

Ըստ 2019 թվականի մարդահամարի՝ Նոր Կալեդոնիայի բնակչության ավելի քան 41%-ը  քանաք  է, նրանցից 24%-ը՝ եվրոպացիներ։ Քանաքները բախվում են ավելի շատ տնտեսական և սոցիալական խնդիրների, այդ թվում՝ ցածր աշխատավարձերի և աղքատության բարձր մակարդակի հետ։

Իսկ նիկելի մասին պայմանագիրը տեղացիները համարում են գաղութային պայմանագիր։