Մայիս 27, 2024 09:16 Asia/Tehran
  • Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել

Վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։

Այս պահի դրությամբ փակ են Երևան-Աշտարակ, Երևան- Արմավիր և Երևան - Սևան ճանապարհները, Ուլնեցու, Հին Երևանցու, Տերյան, Աբովյան, Հանրապետության ու Սարալանջի փողոցները, Խանջյան-Տիգրան Մեծ, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկները, Մաշտոցի և Ազատության պողոտաները։

Անհնազանդության ակցիաներին են միացել նաև Բագրատ Սրբազանն ու մի շարք ընդդիմադիր պատգամավորները։

https://www.tert.am/am/news/2024/05/27/protest/4129768