Մայիս 06, 2024 17:33 Asia/Tehran

Աշխարհի տարբեր քաղաքների ժողովուրդներըը հերթական անգամ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Պաղեստինի ճնշված ժողովրդի և դատապարտում են Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպան ռեժիմի հանցագործությունները։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Շվեյցարիայի Լոզանի, Կանադայի Օտտավայի, Կուբայի Հավանայի և Իտալիայի Բոլոնիայի համալսարանների ուսանողները ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի պաղեստինցիների և ընդդեմ Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի՝ պահաջելով դադարեցնել պատերազմը:

Շվեյցարիայի Լոզանի համալսարանի պաղեստինամետ ուսանողները 5 օր անընդմեջ շարունակել են իրենց նստացույցը այս համալսարանում, նրանք պնդում են շարունակել նստացույցը այն բանից հետո, երբ շվեյցարական այս համալսարանի ղեկավարները  հրաժարվել են կատարել նրանց պահանջները, որն է դադարեցնել այս համալսարանի համագործակցությունը սիոնիստական համալսարանների հետ:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով նահատակվել է 34654 պաղեստինցի, իսկ 77908 պաղեստինցի վիրավորվել է, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Պիտակ