Իռլանդիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը
(last modified Thu, 16 May 2024 12:11:41 GMT )
Մայիս 16, 2024 15:41 Asia/Tehran
  • Իռլանդիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը

Իռլանդիայի արտգործնախարարն ասել է․,-«Մոտ ապագայում Դուբլինը կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը»։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իռլանդիայի առրգործնախարար՝ Մայքլ Մարտինը հայտարարել է,որ իր երկիրը   մինչև մայիսի վերջ կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը։

Իռլանդիայի արտաքին գործերի նախարարը ողջունել է ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության բանաձեւի հաստատումը և ասել, որ եկել է ժամանակը որոշելու այս երկրի ժողովրդի ճակատագիրը։
ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության մասին  արաբական  երկրների բանաձեւը հաստատվել է ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին (իրանական օրդիբեհեշթ ամսի 21-ին) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովում 143  կողմ ձայների արդյունքում,։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունված  բանաձևն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին խորհուրդ է տալիս վերանայել ՄԱԿ-ին այս երկրի որպես 194-րդ անդամ դառնալու հարցը։

Պաղեստինը ներկայումս ոչ անդամ դիտորդի կարգավիճակ ունի , և տարիներ շարունակ փորձում է դառնալ միջազգային այս կառույցի լիիրավ անդամ։
Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս ջանքերի վրա վետո դրվեց Միացյալ Նահանգների կողմից:
Այս բանաձեւի հաստատմամբ Պաղեստինը պաշտոնապես ճանաչվեց ՄԱԿ-ին  լիիրավ անդամակցության իրավունք ունեցող երկիր։
Իսպանիան, Մալթան և Սլովենիան նույնպես ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են մինչև 2024 թվականի մայիսի 21-ը ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը ։
Մինչ այժմ  141 երկիր   պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։