Պաղեստինը նախազգուշացրել է բռնագրավված Երուսաղեմի Ալ-Բաստան թաղամասի ոչնչացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225704-Պաղեստինը_նախազգուշացրել_է_բռնագրավված_Երուսաղեմի_Ալ_Բաստան_թաղամասի_ոչնչացման_կապակցությամբ
Պաղեստինի ԱԳՆ-ն նախազգուշացրել է բռնագրավված Երուսաղեմի Ալ-Բաստան թաղամասի ոչնչացման և հազար 500 պաղեստիցնիների տեղահանության կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2024 05:47 Asia/Tehran
  • Պաղեստինը նախազգուշացրել է բռնագրավված Երուսաղեմի Ալ-Բաստան թաղամասի ոչնչացման կապակցությամբ

Պաղեստինի ԱԳՆ-ն նախազգուշացրել է բռնագրավված Երուսաղեմի Ալ-Բաստան թաղամասի ոչնչացման և հազար 500 պաղեստիցնիների տեղահանության կապակցությամբ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ նախարարության հայտարարության մեջ ասված է․ «Բռնագրավված Երուսաղեմի Սելվան քաղաքում գտնվող  «Ալ-Բաստան» ասոցիացիայի գլխավոր գրասենյակի ոչնչացումը Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ռասայական մաքրման քաղաքականության մի մասն է»:
Հայտարարության մեջ ասված է․ «Այս գործողությունների նպատակն է ամբողջությամբ տարհանել թաղամասում ապրող պաղեստինցիներին ու նրանց  փոխարեն այնտեղ բնակեցնել սիոնսիտներին»։ 
Չորեքշաբթի օրն իսայելական բուլդոզերները հողին են հավասարեցրել Ալ Բաստան թաղամասում գտնվող «Ալ Բաստան» ասոցիացիայի գլխավոր գրասենյակը։ Իսկ սիոնիստ ավանաբնակներն Ալ-Շեյխ Ջարահ թաղամասում այրել են պաղեստինցիների  մի քանի մեքենաներ և դիմել փախուստի։ 
Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կոչ է արել կատարել իրենց իրավական և բարոյական պարտականությունները և դադարեցնել  Իսրայելի օկուպանտ ռեժիմի կողմից իրականացվող հանցագործությունները։