Մայիս 06, 2024 16:19 Asia/Tehran
  • Ժաբոտինսկի. Պաղեստինի օկուպացիան և երկաթե պատի գաղափարը

Ժաբոտինսկին սիոնիստների առաջին առաջնորդն էր, ով խոստովանեց, որ պաղեստինցիները մի ժողովուրդ են, ովքեր կամավոր չեն հրաժարվի ինքնորոշման իրավունքից:

Եվգենևիչ ժաբոտինսկին որպես Հրեական ազգային հիմնադրամի և Հրեական լեգեոնի հիմնադիրներից մեկը, ով ծառայել է բրիտանական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, շատ ազդեցիկ դեմք է եղել Իսրայելի պատմության մեջ: Ժաբոտինսկին շատ արդյունավետ և կենսական դեր է խաղացել՝ համոզելով բրիտանական կառավարությանը հրապարակել Բալֆուրի հռչակագիրը։ Ըստ այս հայտարարության՝ Պաղեստինում հրեաների համար հողի ստեղծումն ընդունվել է բրիտանական գաղութատիրության կողմից։ ժաբոտինսկին հույս ուներ, որ հրեաներին պատկանող այս հողը կներառի Հորդանան գետի երկու ափերը, և նա կարող է իր գաղափարը կյանքի կոչել Եվրոպայից և այլ երկրներից գաղթեցնելով հրեաներին։

ժաբոտինսկին ևս մեկ շատ կարևոր ազդեցություն ունեցավ, դա Իսրայելի անվտանգության քաղաքականության և դոկտրինի ձևակերպումն էր, որը կոչվում է Երկաթե պատ։ Ժաբոտինսկին հիմնականում հավատում էր, որ պաղեստինցիները չեն համաձայնվի Պաղեստինի պատմական հողերում հրեական պետության ստեղծմանը, և հրեական պետության ստեղծումը կհաջողվի միայն այն դեպքում, երբ սիոնիստական ​​շարժումը կարողանա միավորվել համաշխարհային տերության հետ և ստանալ նրա աջակցությունը:

Ժաբոտինսկին սիոնիստների առաջին առաջնորդն էր, ով խոստովանեց, որ պաղեստինցիները մի ժողովուրդ են, ովքեր կամավոր չեն հրաժարվի ինքնորոշման իրավունքից: Նա կարծում էր, որ պաղեստինցի արաբները չեն ցանկանա թույլ տալ հրեաներին իրենց հողերում պետություն ստեղծել և աստիճանաբար կազմել այդ տարածքում բնակչության մեծամասնությունը՝ որոշ տնտեսական խթաններ ստանալու դիմաց։

Ժաբոտինսկիի կարծիքով՝ արաբական կողմից սիոնիզմն ընդունելու և հրեաներին Պաղեստինում առանց որևէ խնդրի բնակեցնելու գաղափարը պատրանք էր։ Ժաբոտինսկին հասկացրեց, որ չնայած պաղեստինցիներին տրված խոստումներին, որ իրանց հետ հարգանքով կվերաբերվեն, սակայն նրանք չեն հուսահատվի հրեաներից ազատվելու երազանքից:

Որովհետեւ ոչ մի կենդանի մարդ չի կարողանա բանակցել այսքան կարեւոր հարցի շուրջ եւ նման կարեւոր արտոնություն տրամադրել հրեաներին։ Հենց այս պատճառով էլ Ժաբոտինսկին եկավ այն եզրակացության, որ պաղեստինցիների հետ երկխոսության դռների բացումը նրանց համոզելու հույսով, այմ էլ պաղեստինյան տարածքներում սիոնիստական ​​նախագծի իրականացման սկզբնական փուլում, ոչ մի արդյունք չի ունենալու։

Այդ իսկ պատճառով Ժաբոտինսկին առաջարկեց, որ սիոնիստական ​​նախագիծը պետք է ունենա անվտանգություն, և որ այս նախագիծը պետք է իրականացվի երկաթե պատի հետևում, որպեսզի պաղեստինյան արաբները չկարողանան ոչնչացնել նրանց կամ կանխել դրա առաջընթացը:

Նյութի աղբյուրը. Հալալ Խաշան 2024. Ճեղքված Իսրայելի երկաթե պատի դոկտրինում. Համ Միհանօրաթերթ