Մայիս 06, 2024 10:02 Asia/Tehran
  • ԻԻՀ նախկին ԱԳ նախարարն անդրադարձել է պարսիցծոցյան երկրների ռազմավարական սխալին

ԻԻՀ նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի կարծիքով՝ արաբական երկրներին թվում է, թե սիոնիստների հետ հարաբերությունները կարգավորելով, նրանցից կարող են գնել Արևմտյան Ասիայում սեփական անվտանգությունը։

«Պարսից ծոցի աշխարհաքաղաքականությունը» խորագրով համաժողովում ունեցած ելույթում, Զարիֆը ներկայացրել է վերլուծություն՝ Պաղեստինի պատերազմի վերաբերյալ։ 

Նշելով, որ անվտանգությունը հնարավոր չէ գնել, նա հայտարարել է․ «Պարսից ծոցի արաբական երկրներն անցյալից մինչև այսօր մտածում են, որ անվտանգությունը հնարավոր է գնել։ Այդ պատճառով,  Իրանին պարտադրված պատերազմում, նրանք սատարեցին Սադդամին։ Սակայն Սադդամը ոչ միայն հավատարիմ չմնաց նրանց, այլ հարձակվեց Քուվեյթի ու Սաուդյան Արաբիայի վրա»։

Նա նշել է․

«ՀԳՀԾ-ին Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի դեմ արտահայտվելու  հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նրանք ցանկանում էին, որպեսզի ԱՄՆ-ն պահպանի իր ռազմական ներկայությունն Արևմտյան Ասիայում»։ 

Իրաքի բռնապետ Սադդամ Հոսեյնի լոսւանկարը բանտում 

Նշելով, որ Սադդամի տապալումից հետո արաբները փորձեցին իրենց անվտանգությունը գնել ԱՄՆ-ից, Զարիֆն ասել է․ «Իրականում, Չինաստանի համաշխարհային ազդեցության ընդլայնման պատճառով, այսօր ԱՄՆ-ն չի ձգտում ընդլայնել Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայությունը, փորձելով այն փոխանցել Իսրայելին։ Եվ արաբական երկրներին թվում է, որ նրանք կարող են սիոնիստներից գնել Արևմտյան Ասիայի անվտանգությունը, կարգավորելով ռեժիմի հետ հարաբերությունները։  Սակայն պատմության մեջ չկա որևէ դեպք, երբ  իսրայելցիներն աջակցել են որևէ մեկին»։ 

ԱՄՆ նախկին նախագահ Ջոր Բուշը՝ Սաուդյան Արաբիայի նախկին թագավորներից մեկի հետ 

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հետ 6-օրյա պատերազմում արաբական երկրների պարտությանը, Զարիֆն ասել է․

«Սիոնիստներն ու նրանց աջակիցներն արդեն 7 ամիս չեն կարողանում կոտրել պաղեստինցիների դիմադրությունը և այսօր ռեժիմիը հասել է մի իրավիճակի, երբ միջազգային ասպարզեում որևէ մեկն այլև չի խոսում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և Գազայի ժողովրդին այլ երկիր տեղափոխելու մասին։ Եվ այսօր համաշխարհային հասարակական կարծիքը դտապարտում է Իսրայելին, իսկ պատերազմը շարունակվում է հօգուտ Գազայի ժողովրդի։

ԱՄԷ շեյխը՝ Գազայում ցեղասպանություն իրականացնող՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ