Մայիս 05, 2024 13:48 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավոր. Ապավինելով մեր ներքին ուժերին՝ մենք կարողացել ենք հաղթահարել պատժամիջոցները

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորն ասաց. «Վերջին չորս տասնամյակների ընթացքում մեր երկիրը ենթարկվել է միջազգային տարբեր պատժամիջոցների, և մենք կարողացել ենք շրջանցել և հաղթահարել պատժամիջոցները՝ ապավինելով մեր ներքին ուժերին»։

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում Արա Շավարդյանը հայտարարել է. «Արդյունքն այն է, որ գերագույն առաջնորդի հրամաններով մենք գրեթե հասել ենք վերելքների և լավ միջոցներ են ձեռնարկվել տարբեր ոլորտներում, հատկապես ենթակառուցվածքների, պաշտպանության և տնտեսության հատվածներում: 13-րդ կառավարության ջանքերը եղել են նաև գնաճը զսպելու ուղղությամբ, և այդ ջանքերի արդյունքները մենք կտեսնենք միջնաժամկետ հեռանկարում»։

Խորհրդարանի այս պատգամավորը մատնանշեց, որ Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողության ժամանակ որոշ շահամոլներ ձգտում էին ճգնաժամ ստեղծել երկրի տնտեսական իրավիճակում, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նրանք տեսան երկրի ռազմական և պաշտպանական հզորությունը, կառավարությունը շարունակեց իրականացնել ենթակառուցվածքների ոլորտում իր ծրագրերը և բարելավել տնտեսական իրավիճակը՝ վերահսկելով շուկան և նվազեցնելով փոխարժեքը։ Միջնաժամկետ հեռանկարում մենք անպայման կտեսնենք այդ միջոցառումների ազդեցությունը։ Ի վերջո, համակարգն ու իշխանությունը կարողացան լավ կառավարել այս իրավիճակը»։