Մայիս 05, 2024 18:32 Asia/Tehran
  • Վաշինգտոնի դեմ Թեհրանի լեգիտիմության մասին հինգ փաստեր

Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացիները բազմիցս մեղադրել են Իրանի Իսլամական Հանրապետությանը միջազգային մեխանիզմները չհարգելու մեջ և այդ պնդումն օգտագործել որպես Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին աշխարհը բազմիցս ականատես է եղել օկուպացված տարածքներում ընթացող զարգացումների վերաբերյալ միջազգային կառույցների ներկայացրած փաստերի նկատմամբ ամերիկացիների անուշադրությանը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի 2024 թվականի մայիսի 1-ի ելույթը հազարավոր իրանցի ուսուցիչների և մտավորականների հետ հանդիպմանը, կարևոր կետեր էր պարունակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ, որոնք պետք է հատուկ հետաքննվեն և վերլուծվեն։
Իր ելույթի մի հատվածում նա ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքող ուսանողների հանդեպ Ամերիկայի վերաբերմունքը, առանց բռնության և ավերածությունների բողոքի ցույցերի ժամանակ, վկայում է ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ Իրանի հոռետեսական դիրքորոշման մասին։
Օկուպացված տարածքներում ընթացիկ ամիսների զարգացումները բացահայտում է ամերիկացի պետական ​​այրերի հակասությունները։։

Անցած 45 տարիներին, երբ մենք ականատես եղանք Թեհրանի և Վաշինգտոնի միջև վեճերի շարունակությանը, ամերիկացի պաշտոնյաները շարունակ մեղադրանքներ են հնչեցրել Իրանի հասցեին։ Իսկ Իսլամական Հանրապետությունը նույնպես որոշ խնդիրներ է բարձրացրել։
Այժմ, այն, ինչ նախկինում ավելի պարզ է ենթարկվել աշխարհի հասարակական կարծիքի դատողությանը, Թեհրանի կողմից վերջին տասնամյակների ընթացքում Վաշինգտոնի վերաբերյալ ներկայացված դիրքորոշումների ճշմարտացիությունն է, որի մի քանի կետերին կանդրադառնանք․

1- ԱՄՆ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառումը` նպատակ ունենալով ճնշում գործադրել անկախ կառավարությունների վրա, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը, այն հարցերից մեկն է, որը միշտ բարձրացվել է Թեհրանի կողմից Վաշինգտոնի հետ վերջին տասնամյակների ընթացքում առճակատման ժամանակ:
Վերջին ամիսներին և շաբաթներին, մենք տեսանք ամերիկացիների երկակի ստանդարտների վառ օրինակներ, ինչը վկայում է Իրանի օրինականության մասին։

Մինչ ԱՄՆ-ի կառավարությունը վերջին տասնամյակների ընթացքում միշտ հանդես է եկել որպես «մարդու իրավունքների խախտումների դեմ համաշխարհային առաջնորդության հավակնորդ», աշխարհն ականատես է եղել Վաշինգտոնի լռությանը և նույնիսկ մեղսակցությանը վերջին ամիսներին բռնագրավված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին:

Սա այն իրավիճակում, երբ իրենք՝ ամերիկացիները, բազմիցս ընդունել են Գազայում սիոնիստական ռեժիմի ​​բանակի հանցագործությունները՝ վկայակոչելով տարբեր հաղորդումներ։

2- «Միջազգային իրավունքի հարգանքը» այն դրույթներից մեկն է, որի վրա ամերիկացի պաշտոնյաները վերջին տասնամյակներում բազմիցս ընդգծել են Իսլամական Հանրապետության դեմ առերեսվելիս:
Վերջին ամիսներին, սակայն, մենք տեսել ենք, որ այս հարցը բազմիցս խախտվում է Վաշինգտոնի կողմից՝ ի պաշտպանություն Սիոնիստական ​​ռեժիմի.
Այժմ աշխարհի հասարակական կարծիքն ականատես է Վաշինգտոնի երկակի մոտեցումներին այս ոլորտում՝ Թել Ավիվի հանցագործություններին աջակցելու համար։

3- Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացիները բազմիցս մեղադրել են Իրանի Իսլամական Հանրապետությանը միջազգային մեխանիզմները չհարգելու մեջ և այդ պնդումն օգտագործել որպես Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց։
Սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին աշխարհը բազմիցս ականատես է եղել օկուպացված տարածքներում ընթացող զարգացումների վերաբերյալ միջազգային կառույցների ներկայացրած փաստերի նկատմամբ ամերիկացիների անուշադրությանը։

Հենց այս պատճառով էր, որ որոշ ամերիկացի որոշում կայացնողներ, ի պատասխան Միջազգային քրեական դատարանի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների դեմ քրեական գործ բացելու հավանականությանը, սպառնացին, որ այս հարցի իրականացման դեպքում իրենք կձեռնարկեն պատժամիջոցներ այս դատարանի նկատմամբ:
Միջազգային կառույցի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը ամերիկացիների երկակի ստանդարտների հերթական բացահայտ դրսեւորումն է, որն այս օրերին ենթարկվում է աշխարհի հասարակական կարծիքի դատողությանը։

4- ԱՄՆ-ի կառավարությունը տարիներ շարունակ փորձում է աշխարհի հասարակական կարծիքի մոտ Իսլամական Հանրապետությունը ներկայացնել որպես «մարդու իրավունքների խախտող»։
Սա այն դեպքում, երբ վերջին օրերին աշխարհն ավելի քան նախկինում գիտակցեց ամերիկյան կառավարության երկակի չափանիշներն այս հարցում՝ ականատես լինելով Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների դատապարտման համար ուսանողական խաղաղ ցույցերի բռնաճնշմանը:

Ամերիկացիները դաժան ծեծի են ենթարկում ուսանողներին, մինչդեռ եթե այլ երկրներ նման գործողություն անեին, ապա նրանց կսպառնային պատժամիջոցներով, բանաձևերով, համաշխարհային կոնսենսուսով և հանդես կգային իրավունքների պաշտպանի դերում։

5- Մյուս կետը, որը պետք է հաշվի առնել, այն է, որ Իրանը վերջին տասնամյակներում բազմիցս ընդգծել է, որ Պաղեստինը համարվում է Արևմտյան Ասիայի հիմնական խնդիրը, և Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորումը հանգույց չի բացելու։
Այժմ տարածաշրջանում և աշխարհում շատերն են ընդունում Իսլամական Հանրապետության դիրքորոշումների ճշտությունը. Ինչպես նաև այսօր խոստովանում են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող «ապարտեիդը», «հանցագործությունը», «մանուկասպանությունը», «միջազգային կառույցների հանդեպ անհարգալից վերաբերմունքը» և այլն։

 

Աղբյուրներ՝

Ամիր Ալի Աբուլ Ֆաթահ. 2024 Հինգ փաստեր, որոնք քողազերծեցին ամերիկացիներին. Համշահրի օնլայն տվյալների բազա