Մայիս 06, 2024 10:35 Asia/Tehran
  • Բոբբի Սենդսի անվան փողոցից մինչև Բոբի Սենդս բուրգեր․ Թեհրանում հարգում են իռլանդացի հերոսին

Բոբբի Սենդսը Բրիտանիայից Իռլանդիայի անկախության պայքարի շարժման մասնակիցներից էր։ Նա բանտում գտնվելու ժամանակ անցկացրեց դարի ամենահայտնի հացադուլը և կորցրեց իր կյանքը՝ Բրիտանիայի գերիշխանության դեմ պայքարում։

Բոբի Սենդս  անունով հայտնի  Ռոբերտ Ջերարդ Սենդսը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստից էր։ Նա 18 տարեկանում միացավ Իռլանդիայի ազատագրական բանակին և մի քանի անգամ ձերբակալվեց ու բանտարկվեց։

Բոբի Սենդսն Իռլանդիայի անկախության համար պայքարում  

      
Ի նշան բողոքի գաղութատիրության և բրիտանական կառավարության վերաբերմունքի դեմ, Բոբբի Սենդսը հրաժարվեց կրել բանտարկյալի հագուստ։ 
Բանտում նույնպես նա շարունակում էր իր պայքարը։ Իսկ 1981թ սկսեց հացադուլ՝  ի աջակցություն մյուս բանտարկյալների և պահանջելով բրիտանացի օկուպանտների դուրսբերումը Հյուսիսային Իռլանդիայից:

Հացադուլի հետևանքով Սենդսը կորցրեց կյանքը 

Բոբբի Սենդսը պայքարում էր Բրիտանիայի կողմից  Հյուսիսային Իռլանդիայի օկուպացիային վերջ տալու դեմ և հանուն բանտարկյալների իրավունքների, ներառյալ՝   աշխատանքի, կրթության և այցելությունների, ինչպես նաև դատարանի կողմից պատիժ ստանալու իրավունքի:

Բրիտանացիներն անտեսում էին նրա պայքարն ու Սենդսը նրանց պատմական դաս տվեց։ Բանտում գտնվող իր համախոհների հետ միասին, նա պարբերաբար հացադուլ էր հայտարարում, գրավելով համաշխարհային հանրության ուշադրությունը։
Նա մահացավ 1981 մայիսի 5-ին, բանտային հիվանդանոցում, 27 տարեկանում, 66 օր սով պահելուց հետո։ 

Բոբբի Սենդսի հուղարկաբվորությունը  

Մահից առաջ եկեղեցին նրան խնդրել էր դադարեցնել հացադուլը, ինչին ի պատասխան նա ասել էր․ «Փոխարենն ինձ խնդրեք դադարեցնել հացադուլը, գնացեք ու խնդրեք բրիտանական կառավարությանը հանգիստ թողնել մեզ»։ 
Բոբբի Սենդսի հիշատակին Թեհրանում կա նրա անունը կրող փողոց։ Սենդսի մահից հետո, Թեհրանում  Բրիտանիայի դեսպանատան արևմտյան կողմում գտնվող փողոցը, որտեղ գտնվում էր դեսպանատան գլխավոր շինությունը, անվանակոչվեց նրա անունով։ Որպեսզի պաշտոնական փաստաթղթերում որպես հասցե չնշվեր Բոբի Սենդսի անվան փողոցը, Բրիտանիայի դեսպանատունը մեկ այլ մուտք բացեց Ֆիրդուսու փողոցից։ 

Բոբբի Սենդս փողոցը 

ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Բոբբի Սենդսին անվանելով Իռլանդիայի հերոս,  ասել է.

«Մենք նրան միայն որպես պայքարող մարդ չենք նայում։ Մենք լսել ենք Բոբի Սենդսի լուռ շուրթերի ուղերձը և  հավատում ենք դրան։ Այն համաշխարհային գերտերությունների և կայսրությունների կործանման ուղերձն է»:

Bobby Sands Burger  ռեստորանը Թեհրանի հյուսիսում

Իրանցիներն այնքան են սիրում Բոբբի Սենդսին, որ Թեհրանում բացվել է նրա անունը կրող ռեստորան։ 
 

Տեսարան՝ Բոբբի Սենդսի հացադուլի մասին պատմող «Քաղց»  ֆիլմից

2008 թվականին նկարահանված Սթիվ Մաքքուինի «Քաղցը» ֆիլմը պատմում է 1981 թվականին Բոբի Սենդսի և իռլանդացի մյուս բանտարկյալների հացադուլի մասին։ Բոբբի Սենդսին մարմնավորել է Մայքլ Ֆասբենդերը։