Մայիս 06, 2024 17:29 Asia/Tehran
  • Իրաքի Քրդստանի նախագահի հանդիպումը Իսլամական հեղափոխության առաջնորդի, նախագահի և ԱԳ նախարարի հետ Թեհրանում

Իրաքի Քրդստանի նախագահ Նիչերվան Բարզանին այսօր Թեհրանում հանդիպել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ եւ քննարկել որոշ հարցեր:

Բարզանին այսօր առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրաքի Քրդստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է․- Թույլ մի տվեք սիոնիստներն ու հակահեղափոխական տարրերը  Քրդստանի տարածքն օգտվեն ընդդեմ Իրանի։

Երկուշաբթի օրը Թեհրանում Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հավելել է.- Իրանի ժողովուրդն ու կառավարությունը Իրաքի անվտանգությունն իրենց անվտանգությունն են համարում։
Բարձր գնահատելով Իրաքի և այս երկրի Քրդստանի կառավարության գործողությունները Իրանի հետ անվտանգության համաձայնագրի դրույթների կատարման գործում՝ Ռայիսին կարևորել է այս համաձայնագրի լիարժեք և ճշգրիտ կատարումը և ասել.- Ամբողջական զինաթափումը և Իրաքում հակահեղափոխական տարրերի ներկայությունը կանխելը անհրաժեշտություն է։

Նշելով, որ կրոնական, պատմական և մշակութային ընդհանրությունները երկար տարիների բարիդրացիության ընթացքում երկու կողմերի միջև խորը կապեր են ստեղծել, Իրաքի Քրդստանի ղեկավարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ որպես դժվար ժամանակների բարեկամ և մի երկիր, որը միշտ Իրաքի և Քրդստանի տարածքի ժողովրդի կողքին է եղել, երբ դժվարություններ են ծագել։
Բարձր գնահատելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ջոկատի նախկին հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դերը Իրաքի Քրդստանի անվտանգության և գոյատևման գործում, Բարզանին ասել է.- Ողջախոհությունը թույլ չի տալիս վատագույն վիճակում գտնվող ռեժիմի հետ համագործակցությունը գերադասել հզոր և բարեկամ երկրի հետ հարաբերություններին։

Պիտակ