Մայիս 06, 2024 16:15 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ․ Այս տարվա Հաջի ուխտագնացությունը սիոնիստ հանցագործ թշնամու և նրա աջակիցների մերժման Հաջն է

Անդրադառնալով Գազայի իրադարձություններին և սիոնիստական արյունարբու ռեժիմի ոճրագործություններին, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասել է․- Այս տարվա Հաջի ուխտագնացությունը, Սուրբ Ղուրանի այաների և Աբրահամ մարգարեի օրհնյալ անվան հիշատակի լույսի ներքո, առավել քան ամեն տարի պետք է լինի մուսուլմանների հանցագործ թշնամու և նրա աջակիցների մերժման Հաջը։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ, երկուշաբթի օրը, Ալ-Հարամ մզկիթ ուխտագնացության կազմակերպիչների և մի խումբ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, Ն․ Վ․ Այաթոլլահ Խամենեին, Գազայի վերջին իրադարձությունները պատմության համար մնայուն ցուցիչ է բնութագրել և ասել է․- Մի կողմից սիոնիստ կատաղած շների դաժան հարձակումները, մյուս կողմից Գազայի ժողովրդի դիմադրությունն ու ճնշումը կմնան պատմության մեջ և ճանապարհ ցույց կտան մարդկությանը, որի զարմանալի և աննախադեպ արտացոլումն ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ոչ մուսուլմանական հասարակություններում և համալսարաններում այս պատմության կերտման նշաններից մեկն է։

Բացատրելով Աբրահամյան Հաջի ընթացքում Իսլամական ումմայի պարտականությունը Գազայի աղետների առնչությամբ ,մեծարգո առաջնորդը Աբրահամ մարգարեի վարքի մասին բազմաթիվ օրինակներ մատնանշեց Ղուրանից և ասաց․- Աբրահամն այն մարգարեներից է, ով ունի գթոտ և բարի սիրտ, բայց աստվածային այս մարգարեն խստորեն հայտարարում է իր թշնամությունը դաժան ու ռազմատենչ թշնամիների հանդեպ և մերժում է նրանց։

Անդրադառնալով Ղուրանի այաներին, որոնք ամբողջությամբ արգելում են բռնակալ թշնամիների հետ բարեկամությունը, մեծարգո առաջնորդը Սիոնիստական ​​ռեժիմը ներկայացրեց մուսուլմանների դեմ թշնամության կատարյալ օրինակ, իսկ ԱՄՆ-ին ներկայացրեց այդ ռեժիմի մեղսակիցը։

Ն․Վ․ Այաթոլլահ Խամենեին ասել է․- Եթե ​​չլիներ Ամերիկայի օգնությունը, արդյոք Սիոնիստական ​​ռեժիմը ուժ ու քաջություն կունենար դաժանաբար վարվելու մուսուլմանների, և նրանց կանանց ու երեխաների հետ:
Մեծարգո առաջնորդն ասել է.- Մուսուլմաններին սպանելու և նրանց տեղահանության կազմակերպիչներն ու նրանց աջակիցները երկուսն էլ բռնակալներ են, և ըստ Ղուրանի, եթե որևէ մեկը նրանց հետ ընկերություն է անում, նա նույնպես բռնակալ է և ենթակա է Աստծո անեծքին:

Հաշվի առնելով իսլամական աշխարհում տիրող պայմանները, մեծարգո առաջնորդն առավել քան երբևե կարևորել է Հաջջի նկատմամբ աբրահամյան մոտեցումը, այն է՝ թշնամիների բացահայտ մերժում։

Ն․Վ․ Այաթոլլահ Խամենեին ասել է․- Ելնելով դրանից՝ իրանցի և ոչ իրանցի ուխտավորները պետք է կարողանան ամբողջ իսլամական աշխարհին փոխանցել Ղուրանի տրամաբանությունը՝ ի աջակցություն պաղեստինյան ազգի:

Մեծարգո առաջնորդը նշել է, որ իհարկե, Իսլամական Հանրապետությունը ուրիշներին չի սպասել և չի էլ սպասելու, բայց եթե մուսուլման ազգերի ու կառավարությունների հզոր ձեռքերը գան օգնության և ուղեկցեն, Պաղեստինի ժողովրդի ողորմելի վիճակը չի շարունակվի։