Մայիս 10, 2024 10:00 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանի հրթիռներն ու ռազմական հնարավորությունները ենթակա չեն քննարկման։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը, Ղոմի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով հազրաթ Մասումեյի, ինչպես նաև «Արժանապատվության տասնօրյակի» մեկնարկի ու տասնօրյակի վերջին օրը նշվող՝ իմամ Ռեզայի ծննդյան օրերի կապակցությամբ, Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Ինչպես ընդգծել է ԻԻՀ առաջնորդը, Իրանի ռազմական հնարավորությունները և համակարգի հեղինակության տարրերը ենթակա չեն քննարկման»։

Նշելով, որ անկարգությունների հրահրմամբ, ահաբեկչական գործողությունների ու պայթյունների միջոցով թշնամին մշտապես փորձել է կասեցնել Իրանի ժողովրդի առաջընթացը, Ռայիսին ասել է․ «Սակայն իրենց պողպատե կամքի և Աստծուն ու սեփական հնարավորություններին ապավինելու շնորհիվ, իրանցիները չեզոքացրել են բոլոր սադրանքները»։

Ընդգծելով, որ հակաիսրայելական պատժիչ գործողությունն Իրանի ռազմական հեղինակության դրևսրումն էր, Էբրահիմ Ռայիսին հավելել է․ «Հենվելով հեղափոխական ռացիոնալության վրա և մերժելով «աղաչանքի» քաղաքականությունն Իրանը շարունակում է իր առաջընթացը»։

Բարձր գնահատելով գիշատիչ սիոնիստների դեմ Գազայի ժողովրդի 7 ամիս շարունակվող դիմադրությունն ԻԻՀ նախագահը հավելել է․ «Չնայած Գազայի հատվածում կատարվող անթիվ հանցագործություններին, պատերազմի դաշտում հաղթում են պաղեստինցիներն՝ ապավինելով ամենակարող Աստծուն։ Իսկ  սիոնիստ թշնամին պարտվում է»։

 

Պիտակ