Մայիս 08, 2024 17:53 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է օգնել հարևան երկրներից դիմող՝  անպտղություն ունեցող զույգերին

Իրանի պտղաբերության և անպտղության գիտական ասոցիացիայի 23-րդ միջազգային կոնգրեսի քարտուղար դոկտոր Համիդ Չուբինեն հայտարարել է․ «Անպտղության բուժման ոլորտում Իրանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Մենք նաև բարձր վարկանիշ ունենք այս ոլորտում իրականացվող հետազոտությունների առումով»։

Նա նշել է․ «Իրանն անպտղության բուժման ոլորտում ունի մեծ հնարավորություններ։ Երկրում բոլոր հնարավորությունները գոյություն ունեն ինչպես իրանցիների, այնպես էլ հարևան երկրներից դիմողների համար։ Մեր ծառայությունները որակյալ են և էժան»։

Թեհրանի Շահիդ Բեհեշթիի համալսարանում ընթանում է Պտղաբերության և անպտղության գիտական ասոցիացիայի 23-րդ միջազգային կոնգրեսը։

Չնայած միջազգային պատժամիջոցներին և քաղաքական ճնշումներին, ապավինելով երիտասարդների կարողություններին, Իրանը մեծ ձեռքբերումներ է գրանցել գիտության և բժշկության ոլորտներում։

Պիտակ