Ապրիլ 28, 2024 17:54 Asia/Tehran
  • Պաղեստինի օկուպանտներն ինչո՞ւ են  վախենում ամերիկյան համալսարանների ապստամբությունից

«Ռայ ալ-Յում» թերթի գլխավոր խմբագիր և արաբական աշխարհի հայտնի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանն իր նոր հոդվածում մատնանշել է ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական զանգվածային ցույցերի հարցը և գրել է. «Ես երբեք Օկուպացիոն ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լկտի դեմքի նման՝ դեմք չեմ տեսել, ով Twitter (X) հարթակում տեսանյութ հրապարակելով՝ դատապարտել է ամերիկյան համալսարաններում տեղի ունեցած ուսանողական հեղափոխությունը և այն համարել հակասեմականություն։

Ոչնչացվեց Նեթանյահուի ամենամեծ ձեռքբերումը՝ տիրելու հասարակական կարծիքին

Աթվանն այս հոդվածում նշել է, որ Նեթանյահուն շատ լավ գիտի Ամերիկան, և այդ պատճառով նա գիտի, որ ուսանողական հեղափոխության պայթյունը կարող է կանգ չառնել այնքան ժամանակ, քանի դեռ չի տապալվել Իսրայելի ապարտեիդի կաբինետը, ինչպես տեղի ունեցավ Վիետնամի պատերազմի և ֆաշիստական ​​ապարտեիդի համակարգի ժամանակ հարավային Աֆրիկայում: Այսինքն, երբ սկսվեցին ամերիկյան ուսանողական հեղափոխությունները և չդադարեցին մինչև Վիետնամի պատերազմները դադարեցնելու իրենց լիարժեք նպատակներին հասնելը, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում ապարտեիդի համակարգի անկումը և Ամերիկայում սևամորթների դեմ ռասիստական ​​օրենքների ոչնչացումը:

Ըստ այս գրառման՝ Նեթանյահուն հասարակական կարծիքը վերահսկելու իր ամենամեծ ձեռքբերումը համարում է «Հասբարա» քարոզչական կազմակերպության ստեղծումը, որն իր գործընկեր՝ Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ միասին, տարեկան մեկ միլիարդ ու հինգ հարյուր միլիոն դոլար են ծախսում հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու և սուտ տարածելու ուղությամբ, որպեսզի այն օգտագործի բռնազավթված Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ձեռնարկված հանցագործությունների և սպանությունների ընդիմադիրների դեմ: Բայց այսօր Նեթանյահուն տեսնում է, որ խոսքի ազատությունը ճնշելու իր այս ձեռքբերումը հապճեպ ու արագորեն ոչնչացվում է ամերիկյան համալսարաններում, և իր մեծ ձեռքբերումը վերջին շունչն է քաշում։ Այս ամենը պատահում է Գազայի ժողովրդի հաստատակամության ու դիմադրության և նրա նահատակների արյան շնորհիվ։

Ամերիկյան համալսարաններում այս հպարտ ուսանողական հեղափոխությունը, Պաղեստինի արդար դատը դարձրել է Ամերիկայի օրվա թեման և սերունդների միջև քաղաքական կոնֆլիկտի և արդարության, ազատության արժեքները վերականգնելու և ցեղասպանական պատերազմներն ու ռասիզմն իր բոլոր ձևերով դադարեցնելու օրինական պայքարի կենտրոնի է վերածել:

Սիոնիստների վախի պատճառները՝ ամերիկացի ուսանողների ապստամբությունից

Աթվանն ընդգծել է, որ Նեթանյահուի և նրա նմանների գլխավորած սիոնիստական ​​շարժմանը անհանգստացնում է այս ուսանողական հեղափոխության պայթյունն Ամերիկայում և դրա շրջանակի ընդլայնումը դեպի այլ համալսարաններ, և այն կարող է տարածվել մինչև Եվրոպա և Արևմտյան Ասիա:

Ահա մի քանի պատճառ, որ սիոնիստները անհանգստանում են ամերիկյան համալսարաններում այս ուսանողական հեղափոխությունից.

Նախ, այս հեղափոխությունը սկսվել է ամերիկյան հատուկ համալսարաններում, ինչպիսին է Նյու Յորքի «Կոլումբիան», որը սիոնիստական ​​լոբբիի հենակետն է, ինչպես նաև Բոստոնի «Հարվարդ» համալսարանը, և դա նշանակում է, որ Ամերիկայի ապագա սերունդը երբեք չի լինի իրենց հայրերի և նախնիների նման սիոնիզմի ստերի ազդեցության տակ: Պետք է նշել, որ ամերիկյան կառավարության կողմից բռնաճնշումների և կալանքի ենթարկված այս ուսանողները հասարակության նորմալ խավից չեն, այլ Կոնգրեսի և Սենատի ներկայացուցիչների, գործարարների և Ամերիկայի իշխող քաղաքական խավի զավակներն են, և իրականում այս ուսանողները տառնալու են Ամերիկայի նոր առաջնորդները:

- Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Ամերիկայում ուսանողական հեղափոխության ճնշումը ընդեմ Գազայում նեոնացիստների հանցագործությունների, որը իսրայելը իրեն համարում է նացիզմի զոհ, մի դավաճանություն է, որը Ամերիկայի ուսանողական հեղափոխության առաջնորդները երբեք չեն մոռանա:

- Այս ուսանողական հեղափոխության մեջ մեծ թվով ամերիկացի հրեա ուսանողների ներկայությունը և Պաղեստինի դրոշի բարձրացումը և այդ ուսանողների կողմից պաղեստինյան խորհրդանիշներ կրելը, ուժեղ ապտակ է Նեթանյահուի երեսին և նրա բոլոր ստերի բացահայտումը ուսանողներին մեղադրելու հակասեմականության մեջ։

- Ամերիկայի ուսանողական այս հեղափոխությունը ոչնչացրեց սիոնիզմի վերահսկողությունը համաշխարհային լրատվամիջոցների վրա և թույլ չի տվեց որ հասարակական կարծիքը համապատասխանեցնել օկուպացիոն ռեժիմի չափանիշներին, և ոչնչացնում է սիոնիստների այս վերահսկողությունը համաշխարհային լրատվամիջոցների և հասարակական կարծիքի նկատմամբ:

-  ի թիվս այլ պատճառների, որոնք սիոնիստներն անհանգստացած են Միացյալ Նահանգներում ուսանողական այս հեղափոխությամբ՝ Ամերիկյան հասարակական կարծիքի գիտակցության բարձրացումն է, որ այս երկրի կառավարության ֆինանսական և ռազմական  աջակցությունը Գազայում Իսրայելի հանցագործություններին՝ վտանգում է Ամերիկան ​​և նրա շահերն ամբողջ աշխարհում և դնում այս երկիրը սիոնիստական ​​լոբբիի և նրա աջակիցների ճնշման տակ և վատնում է  ամերիկացի հարկատուների փողերը:

– Ամերիկայում ուսանողական այս հեղափոխությունը ճնշելու հրահրումը ֆաշիստական ​​ռեժիմի և սիոնիստ բռնապետի կողմից խոսքի ազատությունը ճնշելու փորձ է, այն էլ որտե՞ղ։ Այն համալսարաններում, որոնցով արևմտյանները պարծենում էին որպես իրենց մշակույթի և քաղաքական համակարգի խորհրդանիշ:

Աթվանի հոդվածի շարունակության մեջ ընդգծվել է, որ Ամերիկայի և նրա խաղաղ ուսանողական հեղափոխության հասցեին լկտիության և վիրավորանքի գագաթնակետը Սիոնիստական ​​ռեժիմի ֆաշիստական ​​կաբինետի ներքին անվտանգության նախարար Իթմար Բեն Գուերի խնդրանքն է՝ զինված խմբավորումների ստեղծումը՝ պաշտպանելու ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում հրեական հաստատությունները։

Բեն Գուերի այս խնդրանքը նշանակում է կասկածել սիոնիստներին պաշտպանելու այս երկրների կարողությանը։ Այն երկրները, որոնք ակնհայտ դերակատարություն են ունեցել կեղծ սիոնիստական ​​ռեժիմի ձևավորման և շարունակման գործում, Բեն Գուերի այս խնդրանքը նրանց համար մի հնարավորություն է վերջին 75 տարիների ընթացքում Իսրայելին ցուցաբերած անսահման աջակցության համար։

Ելնելով այս գրությունից՝ պետք է ասենք, որ սիոնիստական ​​նացիզմն այսօր խայտառակվել է, և նրա այլանդակ դեմքի դիմակն ընկել է ամերիկացի ուսանողների ձեռքը և սկսվել է Իսրայելի արագ փլուզման հետհաշվարկը։ Այս ուսանողական հեղափոխությունը ցնցեց Ամերիկան ​​և ամբողջ աշխարհը և ստեղծում է մի նոր երկիր, որը կարող է պաշտպանել անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը և օգնել ճնշվածներին աշխարհում: Նաև ամերիկյան ուսանողական հեղափոխությունից հետո մենք ականատես կլինենք նմանատիպ հեղափոխությունների Եվրոպայում, Արևմտյան Ասիայում և զարգացող երկրներում՝ ի պաշտպանություն արդարության և հավասարության, հատկապես Պաղեստինում։

Նյութը վերցված է Tasnim լրատվական գործակալությունից