Ապրիլ 27, 2024 09:14 Asia/Tehran
  • Իրաքյան Դիմադրության ուժերն ԱԹՍ-ով հարձակում են իրականացրել Հայֆա նավահանգստի վրա 

Իրաքի Դիմադրությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ ԱԹՍ-ով թիրախավորել է գրավյալ Պաղեստինի Հայֆա նավահանգստում գտնվող կենսական նշանակության թիրախը։ 

Iran Press-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կողմից անպաշտպան պաղեստինցիների նկատմամբ իրականացվող հանցագործություններին ի պատասխան, ռեժիմի թիրախների վրա հարձակումները շարունակվելու են։ 
Ավելի վաղ, խմբավորումը նախազգուշացրել էր, որ եթե Սիոնիստական ռեժիմը շարունակի հարձակումները Գազայի հատվածի վրա, ապա ռեժիմի դիրքերի դեմ հարձակումներն ավելի լայնածավալ բնույթ կստանան։
Իրաքի Իսլամական Դիմադրությունը Գազայի պատերազմի ողջ ըթնացքում ընդգծել է իր աջակցությունը պաղեստինցիենրին և ռամադան ընթացքում ավելի լայնածավալ հարձակումներ իրականացրել օկուպանտների դեմ։

Պիտակ