Ապրիլ 06, 2024 09:41 Asia/Tehran
  • «Իրաքի իսլամական դիմադրությունը» ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի և Սիոնիստական ռեժիմի նավթավերամշակման գործարանի վրա

ԻՌՆԱ-ի հաղորդամբ՝ «Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է․ «Ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի  և Գազայի Դիմադրության ուժերի, Սիրիայի  Գոլանի բարձունքներում թիրախավորվել է Սիոնիստական ռեժիմի ռազմական թիրախը»։

Խմբավորումը հայտարարել է, որ հարձակումները շարունակվելու են, հավելելով․ «Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների՝ մեր մոջահեդները Հայֆայում ԱԹՍ-ով թիրախավորել են Սիոնիստական ռեժիմի նավթավերամշակման գործարանը»։  

«Իրաքի իսլամական դիմադրության» խմբերն ի աջակցություն պաղեստինյան Դիմադրության և դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի համապարփակ աջակցությունը, բազմիցս թիրախավորել են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմակայանները, ինչպես նաև օկուպացված տարածքներում գտնվող թիրախները:  

Վերջին օրերին խմբավորումը սկսել է թիրախավորել սիոնիստների  կարևոր կենտրոնները, այդ թվում՝ օդանավակայաններն ու օդային բազաները,  փորձելով ապակայունացնել ռեժիմի օդային տարածքը։
Ավելի վաղ  «Իրաքի իսլամական դիմադրությունը» զգուշացրել էր, որ եթե Սիոնիստական ռեժիմը շարունակի հարձակումները Գազայի հատվածի վրա, խմբավորումը կուժեղացնի  ռեժիմի դիրքերի դեմ հարձակումները։

Պիտակ