Ապրիլ 04, 2024 12:12 Asia/Tehran

«Իրաքի իսլամական դիմադրությունը» մի քանի ժամում երկու հարձակում է իրականացրել սիոնիստական հենակետերի վրա ։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ «Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է, որ այսօր  առավոտյան խմբավորման մարտիկներն օկուպացված տարածքներում հարձակում են իրականացրել  օկուպանտներին պատկանող  կենսական թիրախի վրա։

Հայտարարության մեջ ասված է, որ ի աջակցություն պաղեստինցիների և Գազայի Դիմադրության ուժերի, խմբավորումը Գազայի հատվածի Աշդոդ շրջանում հարձակում է իրականացրել կենսական թիրախի վրա։

Մի քանի ժամ առաջ, «Իրաքի իսլամական դիմադրությունն» ԱԹՍ-ով թիրախավորել էր Ռամաթ Դավիդ ավիաբազան։

Խմբավորումը հայտարարել է, որ շարունակելու է իր գործողությունները սիոնիստ թշնամու դիրքերի դեմ՝ ի աջակցություն Գազայի հատվածի։

 

Պիտակ