Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ընդգծել են էներգետիկ ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i165046-Իրանը_Ռուսաստանը_և_Ադրբեջանն_ընդգծել_են_էներգետիկ_ոլորտում_հարաբերությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները կարևորել են էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 04:48 Asia/Tehran
  • Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ընդգծել են էներգետիկ ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները կարևորել են էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Երեքշաբթի օրը, Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի շրջանակներում, կայացել է Ալի Աքբար Մեհրաբյանի,  Նիկոլայ Շուլգինովի և  Փարվիզ Շահբազովի հանդիպումը։

Նախարարների քննարկման թեմաներից է եղել երեք երկրների էլեկտրացանցերի համաժամացման  և միացման նախագիծը և դրա գործարկումը:

Աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանն ունի ունի 15 հարևան, և  տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջային կարողությունների օգտագործումն այդ երկրների հետ հարաբերություններում, կարող է նպաստել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանում անվտանգության հաստատմանը: