Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ընդգծել են էներգետիկ ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները կարևորել են էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Երեքշաբթի օրը, Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի շրջանակներում, կայացել է Ալի Աքբար Մեհրաբյանի, Նիկոլայ Շուլգինովի և Փարվիզ Շահբազովի հանդիպումը։
Նախարարների քննարկման թեմաներից է եղել երեք երկրների էլեկտրացանցերի համաժամացման և միացման նախագիծը և դրա գործարկումը:
Աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանն ունի ունի 15 հարևան, և տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջային կարողությունների օգտագործումն այդ երկրների հետ հարաբերություններում, կարող է նպաստել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանում անվտանգության հաստատմանը: