Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականը մասնակցում է Իրանի ըմբշամարտի միջազգային մրցումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i165112-Հայաստանի_ըմբշամարտի_ազգային_հավաքականը_մասնակցում_է_Իրանի_ըմբշամարտի_միջազգային_մրցումներին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մասնակցել է Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում անցկացվող միջազգային գավաթի մրցումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 13:19 Asia/Tehran
  • Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականը մասնակցում է Իրանի ըմբշամարտի միջազգային մրցումներին

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մասնակցել է Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում անցկացվող միջազգային գավաթի մրցումներին։

Աշխարհի գավաթի ըմբիշ Ղոլամռեզա Թախտիի ըմբշամարտի միջազգային մրցումների քառասուներորդ փուլն այսօր առավոտյան մեկնարկել է Ահվազի «Գեյթ բուսթան» սրահում Հայաստանի և Թունիսի ազգային ըմբիշների հավաքականների մասնակցությամբ։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան չորեքշաբթի օը հայտարարել է, որ Ռոդիկ Մեկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հերաչիա Պողոսյանը (63 կգ), Սերյոյա Բրնձյանը (72 կգ), Էմիլ Ավետիսյանը (77 կգ), Էրիկ Ալոյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Ավասափյանը (130 կգ) Էդվարդ Սահակյանի ղեկավարությամբ մասնակցել են Թախթիի գավաթի մրցումներին։

Մրցույթը շարունակվում է մինչև փետրվարի 25-ը Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեսթան նահանգի մայրաքաղաք Ահվազ քաղաքում։