Տնտեսական և առևտրային համաձայնագրերին հետամուտ լինելու համար Իրանից պատվիրակություն է մեկնելու Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i165464-Տնտեսական_և_առևտրային_համաձայնագրերին_հետամուտ_լինելու_համար_Իրանից_պատվիրակություն_է_մեկնելու_Հայաստան
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության եվրոպական և ամերիկյան գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ արդյունաբերության նախարարը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը և նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնելու են Հայաստան՝ պայմանավորվածություններին հետամուտ լինելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2022 15:01 Asia/Tehran
  • Տնտեսական և առևտրային համաձայնագրերին հետամուտ լինելու համար Իրանից պատվիրակություն է մեկնելու Հայաստան

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության եվրոպական և ամերիկյան գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ արդյունաբերության նախարարը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը և նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնելու են Հայաստան՝ պայմանավորվածություններին հետամուտ լինելու նպատակով:

«Մարտի 3-ին և 4-ին Իրանի պատվիրակության Հայաստան կատարելիք այցի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա տնտեսական տարբեր ոլորտների, ազատ գոտիների, ապրանքաշրջանառության, տրանսպորտային ոլորտների և երկու երկրների միջև առևտրի հետ կապված հարցերի շուրջ»։

Քարիմզադեն ասել է.«Անցյալ տարի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ՝ հանքարդյունաբերության և առևտրի արդյունաբերական աշխատանքային խմբերի շրջանակում և առևտրային հարաբերությունները զարգացնելու նպատակով: հանդիպման ժամանակ ստորագրվել է հուշագիր: Այի ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին հրավիրել է մարտի 3-ին և 4-ին այցելել Հայաստան»:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության եվրոպական և ամերիկյան գրասենյակի գլխավոր տնօրենը հավելեց. «Իրանի առևտրի զարգացման կազմակերպության կողմից իրականացված համադրությամբ, մարտի 1-ին Հայաստան  Իրանի առևտրային պատվիրակությունը կմեկնի Հայաստան»։