Իրանի արտաքին առևտրի ծավալը մոտեցել է 100 միլիարդ դոլարի շեմին
https://parstoday.ir/hy/news/iran-i165842-Իրանի_արտաքին_առևտրի_ծավալը_մոտեցել_է_100_միլիարդ_դոլարի_շեմին
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Իրանի արտաքին առևտրի ծավալը գտնվում է 100 միլիարդ դոլարի շեմին, որից 80 միլիարդ դոլարն իրականացել է առանց նավթի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 14:16 Asia/Tehran
  • Իրանի արտաքին առևտրի ծավալը մոտեցել  է 100 միլիարդ դոլարի շեմին

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Իրանի արտաքին առևտրի ծավալը գտնվում է 100 միլիարդ դոլարի շեմին, որից 80 միլիարդ դոլարն իրականացել է առանց նավթի»։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը հինգշաբթի օրը  Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է.«Իրանը և Հայաստանը ընդգրկուն համագործակցություն են ունեցել  քաղաքական և մշակութային ոլորտներում, սակայն, ցավոք, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները չեն ընդլայնվել»։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Պետք է հայ ներդրողների համար պայմաններ ստեղծել Իրան մուտք գործելու համար, իսկ  իրանցի ներդրողները ևս կարողանան գործունեություն ծավալել Հայաստանում»։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի գլխավորած առևտրա-տնտեսական պատվիրակությունն այսօր  ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան՝  քննարկելու փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հետ կապված մի շարք հարցեր։