Իրանի արտաքին առևտրի ծավալը մոտեցել է 100 միլիարդ դոլարի շեմին
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Իրանի արտաքին առևտրի ծավալը գտնվում է 100 միլիարդ դոլարի շեմին, որից 80 միլիարդ դոլարն իրականացել է առանց նավթի»։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը հինգշաբթի օրը Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է.«Իրանը և Հայաստանը ընդգրկուն համագործակցություն են ունեցել քաղաքական և մշակութային ոլորտներում, սակայն, ցավոք, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները չեն ընդլայնվել»։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Պետք է հայ ներդրողների համար պայմաններ ստեղծել Իրան մուտք գործելու համար, իսկ իրանցի ներդրողները ևս կարողանան գործունեություն ծավալել Հայաստանում»։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի գլխավորած առևտրա-տնտեսական պատվիրակությունն այսօր ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ քննարկելու փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հետ կապված մի շարք հարցեր։