Իրանի և Հայաստանի միջև տեխնիկական և ինժեներական համագործակցության ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i165898-Իրանի_և_Հայաստանի_միջև_տեխնիկական_և_ինժեներական_համագործակցության_ընդլայնվում_է
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է, որ Իրանն ամբարտակաշինության և ճանապարհաշինության ոլորտում տեխնիկական և ինժեներական ծառայությունների կարտահանի Հայաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2022 12:20 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև տեխնիկական և ինժեներական համագործակցության ընդլայնվում է

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է, որ Իրանն ամբարտակաշինության և ճանապարհաշինության ոլորտում տեխնիկական և ինժեներական ծառայությունների կարտահանի Հայաստան:

Քանի որ պատմական հարաբերությունների բերումով Իրանը և Հայաստանը շատ նմանություններ ունեն,  դա ազդել է  եղել երկու երկրների հարաբերությունների տարբեր ոլորտների վրա: Այդ պատճառով, հարևանների շրջանում, Հայաստանը  լավ դիրք ունի Իրանի հետ հարաբերություններում։ 

Ուրբաթ օրը՝ Երևան կատարած այցի երկրորդ օրը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը հանդիպել է Հայաստանի տարածաշրջանային և ենթակառուցվածքների նախարար Գենել Սանոսյանի հետ։ 

Անդրադառնալով Իրանի արտահանման հնարավորություններին, Ֆաթեմի Ամինը  նշել է. «Իրանական ընկերությունները լավ հնարավորություններ ունեն տեխնիկական և ինժեներական ծառայությունների  ոլորտում, և մեր ընկերությունները պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել Հայաստանում՝ ամբարտակաշինության և էլեկտրակայանների կառուցման ոլորտում»։ 

Ֆաթեմի Ամինը հավելել է. «Մենք կարող ենք համագործակցել նաև հայկական ճանապարհների զարգացման նախագծերում, քանի որ դա կօգնի զարգացնել Իրանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, իսկ փոխարենը հանքարդյունաբերական ընկերությունները կօգտագործեն Հայաստանի հանքերը և  դրա դիմաց ճանապարհներ ու ամբարտակներ կկառուցեն Հայաստանում»:

Անդրադառնալով Իրանի համար հյուսիս-հարավ միջանցքի կարևորությանը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Այս միջանցքը կարող է բեռնափոխադրումներ կատարել Պարսից ծոցի երկրների և Իրանի հյուսիսային հարևանների միջև, և Հայաստանը մեծ դեր ունի այդ տեղափոխման գործում: Ուստի մենք ձգտում ենք բարելավել Հայաստանի ճանապարհների վիճակը և ավելացնել բեռնափոխադրման ծավալները»: