էլեկտրակայանների կառուցման գործում Իրան-Տաջիկստան համագործակցությունը կընդլայնվի
https://parstoday.ir/hy/news/iran-i165900-էլեկտրակայանների_կառուցման_գործում_Իրան_Տաջիկստան_համագործակցությունը_կընդլայնվի
ԻԻՀ էներգետիկայի նախարարը հայտարարել է էլեկտրակայանի կառուցման գործում Իրանի ու Տաջիկստանի համագործակցության ընդլայնման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2022 12:37 Asia/Tehran
  • էլեկտրակայանների կառուցման գործում Իրան-Տաջիկստան համագործակցությունը  կընդլայնվի

ԻԻՀ էներգետիկայի նախարարը հայտարարել է էլեկտրակայանի կառուցման գործում Իրանի ու Տաջիկստանի համագործակցության ընդլայնման մասին։

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, Տաջիկստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Իրանի կառավարության օրակարգում է համագործակցության զարգացումը հարևան ու տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Տաջիկստանի հետ»:

Մեհրաբյանը հավելել է. «Իրանի և Տաջիկստանի նախագահներն ընդգծել են հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում  զարգացնելու անհրաժեշտությունը և տարի Իրանի ու Տաջիկստանի արտահանման ծավալները դրական իտում են արձանագրել»։

Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ երկու երկրները տեխնիկական և ինժեներական ծառայությունների ոլորտում համագործակցության լավ անցյալ ունեն, հավելելով. «ՀԷԿ-ի կառուցումը լավ հնարավորություն է երկու երկրների համագործակցության համար»։