Իրանը պողպատ է արտահանում հարևան երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i165960-Իրանը_պողպատ_է_արտահանում_հարևան_երկրներ
Foolad Nab Tabriz պողպատ արտադրող ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ընկերությունն Իրանում առաջատարներից է:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 05, 2022 06:55 Asia/Tehran

Foolad Nab Tabriz պողպատ արտադրող ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ընկերությունն Իրանում առաջատարներից է:

Քարիմ Ռահիմին, Թավրիզում «Iran Press»-ի թղթակցին տված հարցազրույցում, անդրադառնալով  ընկերության արտադրանքի արտահանմանը, նշել է. «Այս պահին ընկերության  արտադրական հզորությունը կազմում է տարեկան 450 հազար տոննա պողպատի տարբեր արտադրանք»։

Խոսելով հարևան երկրների շուկաների կարևորության և արտահանման ծավալների մեծացման նպատակով տարվող դիվանագիտական քաղաքականության  մասին, Foolad Nab Tabriz ընկերության տնօրենը նշել է. «Արտադրանքի արտահանման կարևորագույն ուղղությունը հարևան 15 երկրներն են»:

Պողպատի արտադրության ոլորտն Իրանում ամենաակտիվ արդյունաբերական ոլորտներից է: Երկրում պողպատի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 42 մլն տոննա: Նախատեսվում է 2025թ այդ ծավալը հասցնել 55 մլն տոննայի։