Մարտ 12, 2022 11:55 Asia/Tehran
  • Իրանական  ընկերությունը ստացել է 113 հազար տոննոա տարողությամբ  նավթատարի կառուցման պատվեր

Իրանի նավթատարների ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ երկրի ներքին կարողությունների ամրապնդմանն ուղղված ընկերության ծրագրի շրջանակում, իրանական «Իզոյկո» ընկերությունը ստացել է «Աֆրամաքս» անվամբ նավթատար տանկերի կառուցման պատվեր:

Նշելով, որ տանկերի տարողությունը կազմելու է 113 հազար տոննա, Հոսեյն Շիվան ասել է. «Իրանի նավթատարների ազգային ընկերության պատվերով կառուցվող այս նավթատարը կլինի ներքին արտադրության առաջին նավը, որը կաշխատի LNG վառելիքով ու ծծմբի ցածր պարունհակությամբ մազութով»:

Հոսեյն Շիվան նաև ասել է, որ «Աֆրամաքս» լցանավը կլինի  էկոլոգիապես մաքուր  և նախագծելու ու կառուցվելու է Միջազգային ծովային կազմակերպության (IMO) վերջին չափանիշներին համապատասխան։

Տեխնոլոգիան, որով կառուցվելու է նավը, մրցունակ է միջազգային ասպարեզում  և ցույց է տալիս իրանցի մասնագետների բարձր կարողությունները: Այն Իրանին կօգնի ինքնաբավ դառնալ բոլոր տեսակի նավերի կառուցման ոլորտում:

Պիտակ