Իրանցի մարզուհիների փայլուն ներկայությունը Կյուրոսի գոտիով ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i222054-Իրանցի_մարզուհիների_փայլուն_ներկայությունը_Կյուրոսի_գոտիով_ըմբշամարտի_աշխարհի_առաջնությանը
Իրանի Իսլամական Հանրապետության Կուրոսի գոտիով ըմբշամարտի կանանց հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 23, 2024 16:50 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհիների փայլուն ներկայությունը Կյուրոսի գոտիով ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Իրանի Իսլամական Հանրապետության Կուրոսի գոտիով ըմբշամարտի կանանց հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, Ղրղզստանի Բիշքեկի պալատական ​​մարզահամալիրում հինգշաբթի օրը, 34 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է Կյուրոսի գոտիներով ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

2023 թվականին ևս Իրանը հաջողեց այս մրցումներում նվաճել երկու ոսկե մեդալ կանանց, իսկ երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ տղամարդկանց բաժիններում։

Ֆիլիպինների Մանիլա քաղաքում մեկնարկած 2024 թվականի Ասիայի 22-րդ առաջնությունում այսօր իր առաջին մեդալը նվաճեց նաև կարատեի Իրանի ազգային հավաքականը։ Երիտասարդ տարիքային կարգում Իրանի կարատեի հավաքականին հաջողվել է նվաճել բրոնզե մեդալ և այս մրցումներում նվաճել Իրանի առաջին մեդալը։

Արմին Ջավանիի, Ամիրռեզա Մուսուլմանի և Սինա Նուրիի մասնակցությամբ Իրանի հավաքականը հաջողեց 39,3-37,3 հաշվով հաղթել Հոնկոնգի հավաքականին և նվաճել բրոնզե մեդալ։