Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Մոսկվա
Մարտ 15, 2022 05:45 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարևը մեկնել է Մոսկվա:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Վիեննայի բանակցությունները։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչությունը երեկ հայտարարել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը կհանդիպեն մարտի 15-ին՝ Մոսկվայում։
Ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը և երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն Վիեննայի բանակցությունները:
Պիտակ