Հին իրանական կրակի տոնը
«Չահարշանբե–սուրին» ավանդաբար նշվել է տարվա վերջին չորեքշաբթի օրը` գիշերը. իսլամական հեղափոխությունից ի վեր նշվում է երեքշաբթի երեկոյան:
Տոնակատարությունը հիմնականում սկսվում է այն ժամանակ, երբ մարդիկ փողոցներում խարույկ են վառում և ցատկում դրանց վրայով:
«Չախար Շանբե» նշանակում է չորեքշաբթի, իսկ սուրի` կարմիր:
Ավանդաբար մարդիկ հավաքվում են փողոցներում խարույկի վրայով թռնելու ու երգելու համար:
«Չահարշանբե–սուրին» Նովրուզի տոնակատարության հնագույն ավանդույթներից մեկն է:
Լապտերիկների` երկինք բաց թողնելը տոնի անբաժանելի մասն է:
«Չահարշանբե–սուրի»–ն իրանական կրակի հին տոն է, որն իրականացվում է Նովրուզի նախօրեին։ Տոնը նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ «Չահարշանբե–սուրի»–ն կրոնական սահմանափակումներ չունի, և այն նշում են ինչպես իրանցիները, այնպես էլ զրադաշտները։