«Հավատակիցներ». Իրանում և տարածաշրջանում մուսուլմանների և քրիստոնյաների համակեցության պատմությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i246600-Հավատակիցներ_._Իրանում_և_տարածաշրջանում_մուսուլմանների_և_քրիստոնյաների_համակեցության_պատմությունը
«Հավատակիցներ. պատմություններ՝ քրիստոնյա գրողների մասին, ովքեր հարգանքով են վերաբերվել իսլամի մարգարեի գերդաստանին և սիրել են Իրանը» գրքի շնորհանդեսի արարողության ընթացքում մուսուլման և քրիստոնյա մտավորականները ընդգծել են միջկրոնական երկխոսության, փոխադարձ հարգանքի և տարբեր կրոնների հետևորդների միջև մշակութային ու մարդկային ընդհանրությունների կարևորությունը։
(last modified 2026-06-14T07:36:09+00:00 )
Հունիս 14, 2026 11:00 Asia/Tehran
  •  «Հավատակիցներ». Իրանում և տարածաշրջանում մուսուլմանների և քրիստոնյաների համակեցության պատմությունը

«Հավատակիցներ. պատմություններ՝ քրիստոնյա գրողների մասին, ովքեր հարգանքով են վերաբերվել իսլամի մարգարեի գերդաստանին և սիրել են Իրանը» գրքի շնորհանդեսի արարողության ընթացքում մուսուլման և քրիստոնյա մտավորականները ընդգծել են միջկրոնական երկխոսության, փոխադարձ հարգանքի և տարբեր կրոնների հետևորդների միջև մշակութային ու մարդկային ընդհանրությունների կարևորությունը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ գրքի հեղինակ Աբբաս Խամեյարը ուսումնասիրել է մի շարք քրիստոնյա գրողների, բանաստեղծների և մտածողների կյանքն ու հայացքները, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել իսլամի մարգերի ընտանիքի, իրանական մշակույթի և ընդհանուր մարդկային արժեքների նկատմամբ։

Միջոցառման ընթացքում Իրանի Գիտությունների ակադեմիայի Իսլամական ուսումնասիրությունների խմբի ղեկավար այաթոլլահ սեյեդ Մուստաֆա Մոհագեղ Դամադը նշել է, որ կրոնական պառակտումների և թյուրըմբռնումների դեմ պայքարի միակ ճանապարհը հանդուրժողականության և միջկրոնական երկխոսության ընդլայնումն է։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհն առավել քան երբևէ կարիք ունի փոխճանաչման և մշակութային համագործակցության։

Նիստին ներկա քրիստոնյա գործիչները, այդ թվում՝ լիբանանցի և սիրիացի եպիսկոպոսներ ու մտավորականներ, ընդգծել են, որ մուսուլմանների և քրիստոնյաների համակեցությունը Արևմտյան Ասիայի մշակութային ժառանգության մաս է կազմում՝ շեշտելով կրոնների ընդհանուր դերը արդարության, մարդկային արժանապատվության և խաղաղության խթանման գործում։

Ելույթ ունեցողները Իրանը ներկայացրել են որպես տարբեր կրոնների հետևորդների պատմական համակեցության օրինակ և նշել, որ «Հվատակիցներ» գիրքը փորձ է վերարժևորելու մուսուլմանների և քրիստոնյաների միջև առկա մշակութային, կրոնական և մարդկային կապերը։