Ռայիսի. Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում բոլոր երկրներին
https://parstoday.ir/hy/news/iran-i167278-Ռայիսի._Մենք_բարեկամության_ձեռք_ենք_մեկնում_բոլոր_երկրներին
ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում բոլոր երկրներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 13:48 Asia/Tehran
  • Ռայիսի. Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում բոլոր երկրներին

ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում բոլոր երկրներին»:

Fars News Agency-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Նոռուզի կապակցությամբ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված շնորհավորական ուղերձում,  հույս է հայտնել, որ նոր տարում դեպի մարդկային արժեքներ շարժումն ավելի արագ տեմպ կստանա:

Նշելվով, որ Նոռուզն արժեքային քաղաքակրթության խորհրդանիշ է, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Իրանը համոզված է, որ մշակութային միասնության ամրապնդումը նապստում է  տարածաշրջանում ու աշխարհի բոլոր երկրներում խաղաղության հաստատմանը: Իրանը բարեկամության ձեռք է մեկնում բոլոր երկրներին»:

Մարտի 20-ին, Թեհրանի ժամանակով 19:03 րոպե 26 վայրկյանին, Իրանում  դիմավորելու  են նոր՝ 1401 թվականը: