Խաթիբզադեի շնորհավորական ուղերձը 1401 թվականի Նոռուզի ու նոր դարի կապակցությամբ
Մարտ 20, 2022 13:51 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «1401 թվականի Նոռուզը ոչ միայն իրանական Նոր տարվա սկիզբն է, այլև նոր դարի սկիզբը»։
Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրն իր թվիթերյան էջում գրել է. «Այս առանձնահատուկ պահին, որը կարող է կրկնվել միայն մեկ անգամ մեր կյանքում, մենք ցանկանում ենք արդարությամբ և խաղաղությամբ լի աշխարհ՝ զերծ ճնշումներից և բռնությունից»:
Այսօր, Թեհրանի ժամանակով 19:03 րոպե 26 վայրկյանին, Իրանում կդիմավորեն արեգակնային 1401 թվականը:
Պիտակ