Էսլամի. Ոչ մի կերպ չենք հրաժարվի միջուկային խաղաղ գործունեությունից
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային գործունեությունը շարունակելուց։
Նոռուզյան ուղերձում Մոհամմադ Էսլամին ասել է. «Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտում պլանավորում է իրականացվել խաղաղ միջուկային գործունեությունը շարունակելու համար»:
Էսլամին հայտարարել է. «Չնայած ամբարտավանների ջանքերին, Աստծու կամոք, միջուկային արդյունաբերության գիտնականները իրենց անձնուրացությամբ, ջանքերով և դժվարությունները տոկալով հաջողեցին նվաճել այս ոլորտի վեհ գագաթները»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է.«Միջուկային տեխնոլոգիայի ամենաբարձր գագաթները նվաճելու ճանապարհին հեղափոխության ճանապահհին նվիրել ենք մեր միջուկային նահատակներին։ Այս բոլորը վկայում է ուժեղ կամքի մասին, որպեսզի կարողանանք կարողանանք ավելի շատ ցույց տալ այս շատ կարևոր և ռազմավարական տեխնոլոգիայի ազդեցությունը մարդկանց կյանքում»: