ԻԻՀ առաջնորդ. Բռնատիրության դեմ պայքարում Իրանի ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել
https://parstoday.ir/hy/news/iran-i167408-ԻԻՀ_առաջնորդ._Բռնատիրության_դեմ_պայքարում_Իրանի_ժողովուրդը_ճիշտ_ընտրություն_է_կատարել
Անդրադառնալով Աֆղանստանում, Ուկրաինայում և Եմենում տեղի ունեցող իրադարձություններին, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը ճիշտ և արդար ճանապարհ է ընտրել համաշխարհային բռնատիրության դեմ պայքարում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 04:58 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Բռնատիրության դեմ պայքարում Իրանի ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել

Անդրադառնալով Աֆղանստանում, Ուկրաինայում և Եմենում տեղի ունեցող իրադարձություններին, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը ճիշտ և արդար ճանապարհ է ընտրել համաշխարհային բռնատիրության դեմ պայքարում»:

ԻԻՀ առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ՝ իրանական 1401թ  առաջին օրը,  հեռուստատեսային ուղիղ եթերով ունեցած ելույթում, շնորհավորելով Նոռուզի ու նոր դարի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է համաշխարհային տարբեր խնդիրներին ու նշել, որ դրանց լուծման համար անհրաժեշտ են ճիշտ և կտրուկ որոշումներ ու գործողություններ:

Այաթոլլահ Խամենեին ասել է. «Երբ նայում ենք համաշխարհային արդի ճգնաժամերին, հասկանում ենք, թե որքան ճշմարիտ ու ազնիվ է բռնատիրության  դեմ Իրանի ժողովրդի պայքարը»:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ բռնատիրության դեմ պայքարում Իրանի ժողովուրդն ընտրեց տոկունությունը, չհանձնվելը, կախվածությունից զերծ մնալը, ինքնիշխանությունը, քաղաքական համակարգի  ու երկրի հիմքերի ամրապնդումը, հավելելով. «Այս որոշումներն ազգային էին ու ճիշտ»:

ԻԻՀ առաջնորդը խոսել է այն մասին, որ Բարձրյալն Աստված հույս է ներշնչել Իրանի ժողովրդին, հավելելով. «Թող թշնամիները զայրանան Իրանի ժողովրդի հույսից»:

Խոսելով Աֆղանստանի մուսուլման ժողովրդի ներկա վիճակի և 20 տարի այդ երկրում բռնություն ու անարդարություն տարածելուց հետո ամերիկացիների դուրս գալուն, առաջնորդը հավելել է. «Ուկրաինայի իրադարձությունները մեկ այլ օրինակ են, երբ Արևմուտքի ջանքերով իշխանության եկած նախագահաը. կոշտ բառապաշարով է խոսում նույն Արևմուտքի մասին»:

ԻԻՀ գերագույն առաջնորդը, խոսելով Եմենի ռմբակոծությունների, և 81 պատանիների ու երիտասարդների գլխատելու Սաուդյան Արաբիայի քայլի մասին, նշել է. «Այս դեպքերը ցույց են տալիս, որ աշխարհում տիրում է չարիքը և իշխում են արյունարբու գայլերը»:

Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է Ուկրիանայի իրադարձությունների ժամանակ Արևմուտքի ռասիստական քաղաքականության ի հայտ գալուն, նշելով. «Սպիտակամորթներին ու սևամորթներին առանձնացնելն ու վերջիններին գնացքից իջեցնելը, ԶԼՄ-ներում  Արևմուտքի ղեկավարների ցավ հայտնելն այն կապակցությամբ, որ պատերազմն Արևմտյան Ասիայում տեղի ունենալու փոխարեն տեղի է ունենում Եվրոպայում, վկայում է Արևմուտքում առկա բացահայտ ռասիզմի մասին»:

Անդրադառնալով արևմտյան աշխարհում բռնության նկատմամբ գործող երկակի ստանդարտներին, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Եթե այդ բռնությունն իրականացվում է իրենց հպատակ երկրներում, նրանք որևէ վերաբերմունք չեն ցուցաբերում: Եվ այդ ամենից հետո, նրանք խոսում են մարդու իրավունքների մասին և փորձում այդ հարցի շուրջ միավորներ կորզել անկախ երկրներից»:

Այաթոլլահ Խամենեին նշել է. «Այսօր համաշխարհային բռնատիրության կողմից գործադրվող բռնությունների ամենաբացահայտ և ամենախայտառակ շրջանն է համաշխարհային պատմության մեջ և աշխարհի մարդիկ ուղղակիորեն հետևում են այս բռնություններին ու երկակի ստանդարտներին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, խոսելով անցած տարվա իր այն հայտարարության մասին, որ երկրի տնտեսությունը չպետք է կապել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ, ասել, որ քանի դեռ պատժամիջոցները շարունակվում են, իրավիճակն այպիսին է մնալու,  ընդգծել է. «Բարեբախտաբար, երկրի քաղաքականությունը ցույց տվեց, որ կարելի է  ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ զարգանալ, զարկ տալ արտաքին առևտրին, անդամակցել տարածաշրջանային պայմանագրերին և նավթի ու այլ ոլորտնրերում ձեռքբերումներ գրանցել»:

Նա հավելել է. «Իհարկե, ես չեմ ասում, թե պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ քայլեր չպետք է արվեն: Նրանք, ովքեր աշխատում են այս ուղղությամբ, պետք է շարունակեն  իրենց աշխատանքը: Սակայն խնդիրը նրանում է, որ երկիրը պետք է այնպես կառավարել, որ պատժամիջոցները չկարողանան մեծ հարված հասցնել տնտեսությանը: Ուրեմն այս տարի կրկնում եմ անցած տարվա հորդորն առ այն, որ երկրի տնտեսությունը չպետք է կապել պատժամիջոցների հետ»: