Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մարտի 23-ին Թեհրանից մեկնել է Դամասկոս։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալի Մամլուքի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում Իրանի ջանքերին, ընդգծել է Իսլամական Հանրապետության շարունակական աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին:
Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալի Մամլուքը, կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և հատկապես ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, բարձր է գնահատել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դիրքն այս ոլորտում և հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին։