Թեհրանն ու Մոսկվան խորհրդակցում են MIR բանկային համակարգը ճանաչելու շուրջ
Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է.«Թեհրանն ու Մոսկվան քննարկում են MIR միջբանկային համակարգի ճանաչման հարցը։
Fars News գործակալության հաղորդման համաձայն՝ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը խորհրդակցում են MIR ֆինանսական համակարգի քարտերը ճանաչելու շուրջ»:
MIR-ը ֆինանսական փոխանցումների և վճարումների համակարգ է, որը վերահսկվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից: Այն Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է օգտագործվել 2014 թվականին ռուսական հաստատությունների դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո:
Նշվում է, որ ռուսաստանցիների ավելի քան 50 տոկոսն ունի առնվազն մեկ MIR բանկային քարտ, և նրանց ֆինանսական գործարքների ավելի քան 25 տոկոսը կատարվում է համակարգի միջոցով: