Առաջիկայում տեղի կունենա միջուկային ոլորտում Իրանի ձեռքբերումների շնորհանդեսը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Առաջիկա օրերին տեղի կունենա առողջապահության, սննդի և գյուղատնտեսության մեջ կիրառվող կիրառվող պլազմային թերապիայի ոլորտում միջուկային տեխնոլոգիայի ձեռքբերումների շնորհանդեսը:
Իրանի ռադիոհեռեուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մուհամմադ Էսլամին ասել է.«Մենք լուրջ ձեռքբերումներ ունենք քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում: Առողջապահության նախարարության թույլտվությամբ, առաջիկայում կմեկնարկեն այդ ձեռքբերումների կլինիական փորձարկումները և մենք կհայտնվենք այդ տեխնոլ;ոգիային տիրապետող աշխարհի 5 երկրների շարքում»:
Էսլամին հավելել է. «Չնայած պատժամիջոցներին, մենք կարևոր ձեռքբերումներ ենք գրանցել միջուկային ոլորտում, ինչը նշանակում է, որ Իրանի ժողովրդի կամքը հաղթել է»:
Իրանի ատոմային էներգիայի ակզմակերպության նախագահն անդրադառնալով երկրի միջուկային օբեկտների դեմ իրականացված հարձակումներին, ասել է. «Իրանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը հայտարարում է, թե Թեհրանը միջուկային ծրագրում շեղվել է խաղաղ ուղուց: Սակայն մենք մեր ծրագիրն իրականցնում ենք երկրի և արդյունաբերության զարգացման ուղղությամբ»:
Նա հավելել է, որ միջուկային ոլորտի ձեռքբերումները վերաբերվում են տնտեսությանն ու մարդկանց կյանքին և առաջիկայում դրանք կներկայացվեն հանրությանը: