Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ արտերկրում գտնվող իրանցիների հնարավորություններից օգտվելու համար
Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ արտերկրում գտնվող իրանցիների մարդկային ռեսուրսների և ֆինանսական հնարավորություններից օգտվելու համար
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 4 միլիոն իրանցիներ ապրում են արտասահմանում։
ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Արտասահմանում գտնվող իրանցիների համար երկիր վերադառնալու գործընթացի դյորացման վերաբերյալ հայտարարությունից հետո, ԱԳՆ-ում գործարկվել է ճամփորդության վերաբերյալ հարցերին պատասխանելու ծառայություն: Այս ծառայությունը կօգնի բոլոր նրանց, ովքեր որոշակի հարցեր ունեն Իրան մուտք գործելու վերաբերյալ, ստանալ հարցերի պատասխանները և առանց մտահոգության այցելել Իրան»
Նա հավելել է «Ծառայությունը համապատասխան տեղեկատվություն կտրամադրի նաև իրավական կամ դատական խոչընդոտների կարգավորման վերաբերյալ»:
Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ընդգծել է. «Այս ծառայության նպատակն արտերկրում ապրող հայրենակիցների անխոչընդոտ մուտքն Իրան ապահովելն է»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio